«Սենսացիոն» կարգադրություն Ադրբեջանի ՊՆ-ում՝ Ալիևի վերադարձից հետո

Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ, Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար: Պարզվում է, Դուշանբեում Փաշինյան-Ալիև շփումից մեկ օր հետ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ և ներկայացրել է Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծությունների վրա: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարական է տվել ավելի լավ ռազմական հերթափոխ իրականացնել և հատուկ տեխնիկական միջոցներն ավելի լայնորեն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգության առավելագույն ապահովման համար: Արդյոք սա շփման գծում հետաքննության մեխանիզմների տեղակայման պահանջի իրականացման մի քայլ է՞, որի մասին 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միջնորդները կոչ էին անում տեղադրել... Ամեն դեպքում, Ալիևի հանձնարարականն ու Ադրբեջանի պաշտպանության նախարարի կարգադրությունը ուշագրավ զարգացում է: Երեկ նաև Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևն է անդրադարձել ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Նա հիշեցրել է, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում կարճատև զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, ընդ որում, նրա խոսքով, դրա նախաձեռնողը եղել է Նիկոլ Փաշինյանը: «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոխարինելի, և որ բանակցությունները տարվում են հենց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, որոնք հակամարտության կողմեր են: Նաև հավելեմ, որ նույն ձևաչափով սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, և հուլիսին Բրյուսելում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք դա դրական ենք գնահատում, և Ադրբեջանը միշտ պատրաստ է կառուցողական բանակցությունների և շփումների, որոնք կծառայեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի հավատարմությունը բանակցային գործընթացի գործող ձևաչափին»,- ասել է Հաջիևը, սակայն հավելելով, որ շփման գծում լարվածության առաջացման մեղավորը միայն Հայաստանն է: Ինչ են որոշել Բաքվում, պարզ կլինի ավելի ուշ: Հնարավոր է նրանք այս կերպ փորձում են Հայաստանի նոր կառավարության հետ՝ խաղաղ բանակցությունների գնալու պատրաստակամություն ցույց տալ, բայց իրականում հետագայում՝ բանակցությունների «ձախողման» մեղքը պաշտոնական Երևանի վրա բարդելով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am