ՀՔԾ պետը պետք է հրաժարական տա. Սարի թաղի գործով տուժողները դիմում են դատախազություն

ՀՔԾ պետը պետք է հրաժարական տա. Սարի թաղի գործով տուժողները դիմում են դատախազություն Հատուկ քննչական ծառայությունից որևէ կերպ չեն մեկնաբանում «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի կողմից ՀՔԾ պետի հրաժարականի պահանջը։ Հիշեցնենք, որ 2016-ին «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ հուլիսի 29-ին, Սարի թաղի միջադեպի ժամանակ տուժել էր նաև Անդրիաս Ղուկասյանը, սակայն օրերս պարզ դարձավ, որ նրա և Սարի թաղի տուժողներից մի շարք անձանց մասով քրեական գործի քննությունը կասեցվել է՝ մեղավորներին հայտնաբերել չկարողանալու անհնարինությամբ։ Մինչդեռ Անդրիաս Ղուկասյանը կարծում է, որ այդ գործի բացահայտումը և մեղավորներին հայտնաբերելը անհնարին չէ։ 2016-ին ինքն անձամբ է գործով քննիչ Գարիկ Բեգոյանին հանձնել ապացույցներ, տեսանյութ, որտեղ ներկա անձանց նույնականացմամբ կարելի էր պարզել, գտնել, թե ովքեր են եղել քաղաքացիական հագուստով անձինք, որոնք հարձակվել էին ցուցարարների վրա և մահակներով հարվածներ հասցրել։ Իսկ նրանք եղել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Անդրիաս Ղուկասյանի խոսքերով՝ Սարի թաղի գործի բացահայտումը ոչ թե անհնարին է, այլ քաղաքական որոշման արդյունքում է անհնարին դարձել. «Մենք սա ընկալում ենք որպես քաղաքական որոշում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է ընդունի իր պարտավորությունները տուժողների առաջ, իսկ մինչ այդ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պետք է հրաժարական տա։ Ավելին, նա արդեն իսկ հրաժարական պետք է տված լիներ հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո, քանի որ այդպիսով նա վարկաբեկել է հետհեղափոխական արդարադատությունը։ Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ իրենց հայտարարությունից հետո իրավիճակը սխալ է հասկացվել։ Քրեական գործի վարույթը ոչ թե կարճվել է, այլ կասեցվել է, որը նշանակում է, որ ցանկացած պահի այն կարող է վերաբացվել, եթե հետախուզական մարմինները հայտնաբերեն մեղավորներին: «Օպերատիվ հետախուզական գործողությունները դեռ շարունակվում են։ Այո, գործի քննությունը այս փուլում կասեցվել է, բայց հանձնարարականներ են տրվել հետախուզական մարմիններին տեսանյութերում առկա մարդկանց ինքնությունը պարզելու համար, որից հետո քննությունը կվերսկսվի»,- ասաց Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին անելիքը դատախազությանն է։ Գլխավոր դատախազությունը այս պահին դեռևս որոշում չունի, քանի որ տուժողները դեռ աշխատում են գլխավոր դատախազություն ներկայացվելիք բողոքների վրա։ Որոշ բողոքներ էլ նոր են մուտք արվել և դեռ չեն ուսումնասիրվել։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Հատուկ քննչական ծառայությունն իրապես թերացել է, քանի որ Սարի թաղի գործողությունների ժամանակ ամեն ինչ եղել է տեսախցիկների առաջ։ Ամեն ինչ, ամեն ոք, մեղավորները պարզ երևում են տեսագրություններում։ Բավական էր միայն ուսումնասիրել այս տեսանյութերը, նույնականացնել անձանց և նրանց ենթարկել պատասխանատվության։ «ՀՔԾ-ի կողմից այս գործելաոճը մեկ բառով է բնութագրվում՝ անգործություն, խայտառակ անգործություն, քանի որ, եթե բողոքում գրված է մեղավորի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ժամը, տեսագրությունը, և այդ պարագայում վարույթն իրականացնող մարմինը չի հայտնաբերում մեղավորին, ապա այլ բնութագրում հնարավոր չէ տալ, քան անգործությունը։ Ես կարող եմ վստահաբար պնդել, որ ՀՔԾ քննիչի կողմից հատկապես մեր պաշտպանյալների մասով կարճման որոշումները անհիմն են»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժել էին 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրողներ: Լրագրողներից 19-ը ճանաչվել էին տուժող, 2-ը հարցաքննվել են որպես վկա։ Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ 47 անձ ստացել էր բեկորային վնասվածքներ, 36-ը` ենթարկվել էր ֆիզիկական բռնության, 5-ի մոտ հայտնաբերվել էին այրվածքներ:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am