Սևերը մենք դարձանք, իսկ ակնհայտ սևերը սպիտակեցին. Ռուբեն Գրիգորյան

Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանն իր դիրքորոշումն է արտահայտել Հայաստանում ստեղծված իրադրության վերաբերյալ. Երբ գրում էի այս տողերը, ժողովուրդը դեռ դուրս չէր եկել փողոցներն ու հրապարակները։ Երբ գրում եմ այս տողերը հիմա, համոզված եմ, որ ինձ չի՛ լսի կամ չի՛ կարդա Փաշինյանը։ Որովհետև շատ հեշտությամբ մենք դարձանք սևեր։ Եվ սևերը մենք դարձանք։ Մենք, որ ամեն ինչով պաշտպանեցինք Փաշինյանին։ Եվ ավելին, որոշ ակնհայտ սևեր սպիտակեցին։ Չեմ կարող չխոսել, որովհետև միշտ խոսել եմ և կարևոր չէ՝ թե ով է և ում մասին։ Եվ եթե որևէ մեկը խոսի իմ դեմ՝ ասելով ինչ ասես, բայց ոչ այն, ինչի մասին ես գրում եմ, ապա նրանց հենց սկզբում ասում եմ՝ ձեր արածը ձեր սիրուց է այս մարդու նկատմամբ և ուրիշ մի այլ տրամաբանություն չունի։ Հիշեցնեմ ձեզ, որ կուռքեր պատմության մեջ շատ են եղել և դրանից ոչ մեկը դեռ չի՛ երջանկացել։ Խաբեությունը և սուտը երբեք չե՛ն լինի երջանիկ ապագային հասնելու աղբյուր։ Չհավատա՛ք երբեք, որ հանուն ապագա բարի գործերի թեկուզև ժամանակավոր կարելի է դավաճանել սկզբունքներն ու իդեալները։ Ես այդպես չե՛մ անում երբեք և դրա համար ասում եմ՝ վերջ դրեք այս իրադրությունն անվանել հեղափոխություն, հեղափոխությունը համակարգ ստեղծելն է։ Եվ նոր համակարգում պետք է ստեղծված լինեն բոլոր ինստիտուտները /առաջին հերթին՝ հասարակական, ժողովրդական/, որոնք չեն թողնի էլ երբեք վերադարձը կամ կրկնությունը նրա, ինչ ստացվեց շուրջ 30 տարի։ Թե՞ ամեն հերթապահ ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ, թողնելով իրենց գործերը, պիտի վազեն հրապարակ։ Ժողովրդական, հասարակական կառույցների ստեղծումն ու նրանց օրենքի ուժ տալն է իսկական հեղափոխության արդյունքը։ Եվ իհարկե դատական համակարգը դարձնել իսկապես անկախ, որովհետև առանց այդ պայմանի հնարավոր չի՛ լինի պաշտպանել ամեն մեկիս օրինական իրավունքները։ Իսկ հիմա մենք ունենք իշխանափոխություն և անվերապահորեն այն կոչում ենք հեղափոխություն։ Մենք ունենք կորցրած ժամանակ և շարունակում ենք այն կորցնել։ Մենք չունենք թափանցիկություն, մենք չենք հասկանում՝ ինչ պետք է լինի վաղը, մեզ ասում են՝ արե՛ք ներդրումներ, որովհետև իրադրություն է փոխվել, և մենք դրանից հասկանում ենք, որ չկա առողջ մտածելակերպ, քանզի այս իրադրությունը չի՛ կարող կոչվել հեղափոխություն։ Ավելին՝ իսկական հեղափոխությունը ամեն օր վտանգվում է, քանի չի մաքրվել Ազգային ժողովը։ Պատերազմող ժողովրդի համար ամեն ժամ կյանքի խնդիր է։ Եվ էլի մի սխալ, իմ կարծիքով շատ մեծ։ Չի՛ կարելի բաժանել հասարակությանը սևի և սպիտակի այն պարզ սկզբունքով, որ եթե մեզանից մեկն եք, մեր թմի մեջ եք, ուրեմն սպիտակ եք։ Իսկ այն հազարավոր հայերը, որ կանգնեցին ձեր կողքի՞ն։ Ինչո՞ւ եք կարծում, որ նրանք այդքան շուտ սևացան։ Եթե այդ բոլոր մարդիկ սևեր լինեին, ինչպե՞ս հնարավոր կլիներ այս բոլորը։ Բայց հիմա նրանք բոլորը չեն կարողանում մասնակցել հասարակական զարգացման ընթացքին։ Հազարավոր հայեր հնարավորություն չունեն այլ ձևով արտահայտելու իրենց կարծիքը, բացի ընտրություններին մասնակցելուց և փողոց դուրս գալուց։ Ժողովուրդը մի լուռ գործիք չէ փողոցներն ու հրապարակները փակելու համար։ Ժողովուրդը պետք է կառավարվի և ինքնակառավարվի։ Միայն այդ դեպքում հաջողությունը երաշխավորված կլինի։ Իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ չկա այլընտրանք, չի ընդունվում այլ միտք, եթե այն գալիս է այլ մարդկանցից։ Հիմա հազարավոր մարդիկ «համախոհներ» են, բայց անտեսվում է նրանց կարծիքը, և այդ պատճառով վերջին հաշվով դուրս է եկել, որ ճիշտ և գիտակից կադրերի սղություն կա։ Եվ ավելին՝ շատ տեղերում մնացել են հները, ինչը, մեղմ ասած, զարմացնում է բոլորիս։ Այս իրադրությունը զարմացնում է բոլորիս և կարող է բերել պայթյունի՝ անկանխատեսելի հետևանքներով։ Կորցրած օրեր, կորցրած ժամանակ… Մի՞թե հասկանալի չէ, որ դրա արդյունքում չի լինի ոչ մի լավ բան։ Ավելին՝ կլինի հուսախաբ ժողովուրդ, կոտրված ցանկություններ և երազանքներ։ Չի՛ կարելի հեղափոխություն անել երկար ժամանակ. այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Եվ հիմա ես տեսնում եմ մի ուրիշ իրավիճակ։ Իրավիճակ, որտեղ նույն ձայները այսպես ասած հեղափոխությունից 6 ամիս անց դժգոհ են։ Ուրեմն իսկական հեղափոխությունը դեռ չի եղել։ Այն անհապաղ պետք է կատարվի հիմա։ Չի՛ կարելի անվերջ խաղալ ժողովրդի կրքերի հետ։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ «Սատանի կամրջի» մոտ ինքնաթափը կողաշրջվել է երկաթուղային գծերի վրա «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր․ yerevan.today Ձուկ չեն արտահանել, բայց 2 ընկերություն ռուսական պատժամիջոցների տակ է հայտնվել․ «Ազատություն» «ՀայաՔվեն» պահանջում է անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին Դեռ լույսը կարգին չբացված` ներխուժում են մարդկանց տներ, որտեղ կան ընտանիքի անդամներ. «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am