Որտե՞ղ են ուզում մեզ «քցել»

Россия-1 հեռուստաալիքը հրապարակել է նոր տեսանյութ, որի կադրերում են նաև Դուշանբեում զրուցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ռեպորտաժի հեղինակը նկատել է, որ թեև երկու երկրների ղեկավարները լարված էին, բայց դա նրանց չի խանգարել զրույցը շարունակել դեպի նիստերի դահլիճ տանող ամբողջ ճանապարհին Ադրբեջանական մամուլը հրապարակված այս կադրերը որակել է սենսացիոն: Ադրբեջանական կայքերը Դուշանբեից Հայաստան վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հաղորդած տեղեկություններն են անգամ հրապարակել, որում նա պատմում էր Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին ու ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Դատելով ադրբեջանական լրահոսի հրապարակումներից, Բաքվում հրահանգ է իջեցվել խիստ կարևորել Փաշինյան-Ալիև՝ Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունները: Ադրբեջանից պատգամավորներ, ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ այս օրերին զբաղված են Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակաբար կարևորելով: Հանդես է եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև վերջերս տեղի ունեցած զրույցը կարևոր նշանակություն ունի ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվացման համար, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Նրանց կողմից բանակցային գործընթացին հավատարմության համատեղ հավաստիացումները, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնությունը՝ հանուն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կանխման, ողջամիտ քայլեր են, որոնք արդեն վաղուց բարձրաձայնվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,- ասել է Բրայզան: Նա հավելել է, որ այդպիսի դրական անձնական շփումներն անհրաժեշտ են բանակցային գործընթացի ամրապնդման համար և առանցքային գործոն են փոխադարձ վստահության որոշակի աստիճան ապահովելու համար, ինչն էլ իր հերթին բանակցային գործընթացում ցանկացած բեկման նախադրյալ կարող է լինել: Նկատելի է, որ Բաքուն փորձ է անում առավել քան կարևորել Դուշանբեի մի քանի րոպեանոց Փաշինյան-Ալիև հանդիպումը: Միաժամանակ, երեկ հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ-ում զինվոր է զոհվել՝ դեռևս չպարզված հանգամանքներում: Բաքուն թակարդ է լարում, թե՞ իսկապես ցանկանում է կայունություն հաստատել սահմաններում՝ ավելի հստակ կլինի քիչ անց: Մետաքսյա Շալունց

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am