Հակահեղափոխականների «որջ» բացահայտվեց

ԱԺ պատգամավորները գործի են անցել եւ գործնական քայլեր են անում խորհրդարանը չցրելու եւ արտահերթ ընտրություններ չանցկացնելու ուղղությամբ։ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում էր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որը նախապես ընդգրկված չէր հանձնաժողովի օրակարգում: Խոսքը ԱԺ կանոնակարգ օրենքի 50 և 51-րդ հոդվածների վերաբերյալ է: ԱԺ երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն առաջարկում են այդ հոդվածներում կատարել փոփոխություն, ըստ որի՝ ԱԺ նիստերը կհամարվեն ընդհատված, եթե դրանք չեն կայանում պատգամավորների կամքից անկախ ի հայտ եկած խոչընդոտների պատճառով: Նիստերը կշարունակվեն խոչընդոտները վերանալուց հետո: Այս պահին խորհրդարանի լուծարման միակ օրինական ճանապարհը վարչապետի հրաժարականն է, որից հետո խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չի կարողանում ընտրել նոր վարչապետ, և այդ դեպքում խորհրդարանը օրենքի ուժով համարվում է լուծարված: Բայց վարչապետի հրաժարականի դեպքում մեծ է վտանգը, որ խորհրդարանի Հանրապետական մեծամասնությունը կարող է դավադրաբար նոր վարչապետ ընտրել։ Որպեսզի խորհրդարանը չկարողանա նոր վարչապետ ընտրել, խորհրդարանի շենքը շրջափակվում է ցուցարարների կողմից և թույլ չի տրվում երկու շաբաթ անընդմեջ անցկացնել նիստեր, այս սցենարով պարբերաբար սպառնում է նաեւ ինքը՝ վարչապետ Փաշինյանը: Եթե խորհրդարանը չի կարողանում նիստ գումարել, բնականաբար նրան չէր հաջողվի ընտրել վարչապետ, և այն օրենքի ուժով կհամարվեր լուծարված: Եւ ահա, նախկին իշխանության ներկայացուցիչները այս փոփոխությամբ նպատակ ունեն նման հնարավորությունը բացառել։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, «Այն իր առջև խնդիր է դրել, որ վարչապետի հրաժարականի պարագայում, եթե երկու անգամ անընդմեջ երկու շաբաթվա ընթացքում չընտրվեր վարչապետը, պետք է խորհրդարանը արձակեր, և այս նախագծով խնդիր է դրվում՝ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, և ինչ-ինչ պատճառներով նիստը հնարավոր չէ գումարել, ապա նախագահողը հայտարարում է, որ նիստը համարում է ընդհատված, որովհետև կան խոչընդոտներ: Սրանով փորձ է արվում կասեցնել այն գործընթացը, որ խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի»,-ասաց Մարուքյանը: Սակայն ըստ նրա՝ նույնիսկ նման նախագիծը այդ խնդիրը չի լուծում: «Նույնիսկ նման նախագծով ձեր առջև դրված խնդիրները չի լուծում, որովհետև սահմանադրական ժամկետները հստակ են, Սահմանադրությունն ասում է, որ 14-օրյա ժամկետում, եթե խորհրդարանը չի ընտրում վարչապետ, ուրեմն լուծարվում է, չի ասում՝ ինչ պայմաներում չի ընտրում, ասում է՝ չի ընտրում: Հետևաբար` Սահմանադրության մեջ չենք կարող ավելացնել կանոնակարգ-օրենքով, որովհետև ժամկետները ֆիքսված են»,-ասաց նա: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Սահմանադրություն մեջբերելը վերջերս մոդայիկ է դարձել, ու ում ոնց հարմար է, այդպես է մեկնաբանում․․ «Ո՞վ է որոշում, Արտակարգ իրավիճակ հասկացությունը, որ կարդաք, կհասկանաք, որ պետք չի՝ ԱԺ նախագահը հանկարծ գուշակի, որ օրինակ ջրհեղեղ կա, հրդեհ կա, ենթակառուցվածքների խոչընդոտում կա, թե ոչ: Եղած փաստը պետք է հայտարարվի ընդամենը, երկրորդ դիտարկումը, թե ինչ է լինում, երբ նախագահին են խոչընդոտում: Լինում է այն, որ բոլորը հասկանում են՝ նախագահին են խոչընդոտում»,-ասաց նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի ցանկանում խնդիրը քաղաքայան հարթությունում քննարկել,ասում է՝ օրենսդրությունը պետք է այնպես կատարելագործել, որ պետական մարմնի աշխատանքները ապահովագրված լինեն ոչ իրավաչափ խոչընդոտներից: «Գուշակել, թե սա ինչի համար է... էդ որտե՞ղ է գրված, որ վարչապետի հայտարարության հետ կապ ունի, կարո՞ղ եմ իմանալ: Եթե դուք ձեր խմբակցության կողմից առաջադրված վարչապետի հետ ներքին խնդիրներ ունեք, դա ձեր հարցն է, խնդրում եմ դա չտեղափոխել ԱԺ, այստեղ զուտ իրավական հարց է լուծվում:Այսինքն, եթե ԱԺ-ն բնականոն աշխատանք պետք է իրականացնի և դա խոչընդոտվում է, մենք ապահովագրում ենք այդ խոչընդոտից»,-ասաց նա: Գևորգ Պետրոսյանը շարունակեց. «Եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ սա կապված է հավանական դեպքերի հետ, փոխանակ իրավաբանները խոսեն հակասահմանդրական կարգով ԱԺ-ն տապալելու մասին, խոսում են դրան աջակցելու մասին, մնացածը թողնում եմ համայն հայության գնահատականին»,-ասաց նա: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը չէր սխալվում ասելով, որ որոշ հեղափոխական ներկայացող ուժեչ «քուչեքում» բանակցում են ՀՀԿ-ի հետ։ Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am