Կսկսենք երանի տա՞լ ՀՀԿ-ին.և սա իսկապես աղետ է

ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Գորինգն, անդրադառնալով հեղափոխական Հայաստանում խոսքի ազատության վիճակին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ բացառապես ներկայիս Հայաստանին բնորոշ անհանդուրժողականությունը, որ դրսևորվում է այլակարծության նկատմամբ, հնարավորինս արագ հնարավոր կլինի հաղթահարել: Այսպիսով՝ մեծ հեղինակություն վայելող գործիչը փաստացի արձանագրել է՝ Հայաստանում այժմ առկա է խոսքի ազատության աննախադեպ ճգնաժամ, այնպիսի անհանդուրժողականություն ազատ խոսքի հանդեպ, որ բնորոշ չէ աշխարհի և որևիցե երկրի: Իրականում պրոֆեսորի հնչեցրած գնահատականները ոչ միայն չափազանցված չեն, այլ շատ ավելի մեղմ երանգներով են արտացոլում այն աղետալի պատկերը, որ ձևավորվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Նույնիսկ սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատող մեկնաբանություն գրելը դարձել է կենաց-մահու հարց, ու բավական է մեկը «շշկռվի» որևիցե թթու խոսք ասել, անմիջապես հայտնվում է հայհոյանքների, անեծքների, լուտանքների տարափի տակ: Ի դեպ՝ բոլորի կողմից մշտապես քննադատված ՀՀԿ-ի օրոք նման իրավիճակ ոչ միայն չկար, այլև շատ դեպքերում հենց նույն ՀՀԿ-ն էր խրախուսում տարակարծությունն ու առողջ քննադատությունն իր իսկ հասցեին՝ գոնե ձևականորեն: Այնինչ հեղափոխությունից հետո ականատես ենք դառնում ԶԼՄ-ների նկատմամբ հոգեբարոյական աննախադեպ ճնշման, ուր գործի են դրվում ամենակեղտոտ տեխնոլոգիաները: Եթե նման իրավիճակն արագորեն չշտկվի ու Փաշինյանն անձամբ չսկսի զբաղվել այս հարցով, ապա հեռու չեն ժամանակներն, երբ մարդիկ կսկսեն երանի տալ ՀՀԿ-ին՝ անցյալը համարելով շատ ավելի ժողովրդավարական, քան ներկան ու ապագան: Իսկ սա արդեն աղետ կլինի… Ասվածի ամենավառ ապացույցը, թերևս, USArmenianews.com կայքի դեմ ներկայումս կազմակերպված բռի քայլարշավն է ճիշտ այն նույն ձեռագրով, որով կայքն ու իմ ընտանիքը, հարազատներս, շարունակաբար հալածվում էին դեռ նախկին իշխանությունների օրոք. «կոֆե եփողների»ձեռագիրն է կրկին նշմարվում, երբ որոշ չկայացածներ, փորձելով հիմա էլ «հետույք մտնել» նոր իշխանություններին, ճամբարափոխ լինելով անցել են Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ի տակ ու փորձում են փոխվարչապետին ապացուցել սեփական գոյության անիմաստ չլինելու թեզը: «Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն կպատժվի՞ վարչապետի «գլխից թռնելու» համար, թե՝ կշարունակի «Գյումրվա յոլ ու ղայդով քյալլա ճաշակելու համար» ախորժակ պահել»   վերնագրով հոդվածը, պարզվում է, սարսափելիորեն գրգռել է նախկինում Ժիրայր Սեֆիլյանի թիմում հանդես եկած, իսկ այժմ նրա թիկունքից հարված հասցնել փորձող ու նոր տերերի ստրուկ դարձած Ներսես Պողոսյանին ու նրա «բարեհամբավ» կնոջը՝ Լիա Պողոսյանին, որոնց ակնհայտորեն դուր չի եկել Արարատ Միրզոյանին անդրադարձող նյութի բովանադակությունն, ու սկսել են նախկին ոստիկանական ֆեյքերի օրինակով վիրավորանքներ ուղղել կայքի ու իմ՝ Գայանե Մանուկյանիս հասցեին ֆեյսբուքյան մեկնաբանությունների տեսքով՝ կատարված համապատասխան նյութի տակ: Ընդ որում՝ բավական «ուշագրավ» է Ներսես Պողոսյանի կնոջ՝ Լիա Պողոսյանի պահվածքը: Փոխանակ նա սաստեր իր ամուսնուն կատարած ստոր գրառման համար, դեռ մի բան էլ աղաղակում է իր իսկ չեղած մակարդակի մասին, ինչին ի պատասխան սրան, արժե նկատել,որ որևէ մեկի մակարդակի իջնելու կամ դրանից բարձրանալու համար նախ պետք է ինքդ որոշակի մակարդակ ունենաս: Մինդեռ գործ ունենք սովորական բոշա շների հետ, ովքեր, Պավլիկ Մանուկյանի բառապաշարով ասած, ղախպեքին բնորոշ վարքագծով փորձում են քծնել ժամանակի իրենց տերերին՝ ուրանալով սեփական անցյալը: Որքանո՞վ է բարոյական դեմ դուրս գալ մեկի դեմ, վիրավորել ընտանիքին, սրբությանը, ով մշտապես պաշտպանել է քեզ այն ժամանակ,  Ներսե՛ս, երբ փտում էիր բանտի ճաղերի հետևում, իսկ կինդ էլ այդ ընթացքում միայն բարգավաճում էր (թե ինչի հաշվին, խոսակցութան բոլորվին այլ թեմա է…): Ոստիկանության թիրախում ես հայտնվել էի հենց միայն այն պատճառով, որ հանդես էի եկել «Սասնա ծռերի», Սեֆիլյանի թիմի պաշտպանությամբ, մինչդեռ այսօր իմ դիմաց «խոզ են դուրս բերել», թիրախավորել ու փորձում են Արարատ Միրզոյան պաշտպանել, լիզելով նրա համապատասխան տեղերը: Ի՞նչ է, Արարատ Միրզոյանը վերին սարի սմբուլն է, ի՞նչ է, կառավարության անդամի հասցեին քննադատություն հնչեցնելը հանցանք է, թե՞ միայն USArmenianews.com կայքին է արգելված քննադատական խոսք հնչեցնել նորելուկների հասցեին՝ այն պարագայում, երբ հսկայական թվով ԶԼՄ-ներ են անդրադարձել համապատասխան թեմային: Փաստորեն՝ պետք է ֆիքսենք, որ Արարատ Միրզոյանն իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել, եթե ստիպված է օգտվել մի քանի հակահիգիենիկների վայ ծառայություններից: Սա, ի դեպ, որպես ահազանգ՝ անձամբ Փաշինյանին, ում թիմի անդամը, փաստորեն, այնքան անվստահ է իրեն զգում իր աթոռին, որ կարիք է զգում ֆեյքերի ու ֆեյքանմանների նման անբարոյական գործելակերպի: Կարծում ենք՝ Փաշինյանը պետք է համապատասխան հետևություններ անի ու հասկանա մեկ պարզ ճշմարտություն՝ նման մթնոլորտը չի կարող դրականորեն անդրադառնալ հեղափոխական պրոցեսի վրա ու հղի է միանգամայն անկանխատեսելի հետևանքներով: Նման սեր ու հանդուրժողականություն չի լինում, նման միջոցներով չէ, որ հասնում են հասարակական համընդհանուր կոնսոլիդացիայի ու հայ ժողովրդի ուժերի համատեղման… Հարց է առաջանում՝ այս ամենը հաշվի առնելով՝ իմաստ ունե՞ր, արդյոք, «Ելք»-ից Լենա Նազարյանիև Հրաչյա Հակոբյանի՝ ժամանակին սրան կալանքից ազատելու համար տված անձնական երաշխավորությունը, կամ էլ` սրա նմանին ՔՊ-ական դարձնելն ու ընդունելը Փաշինյանի կուսակցության հովանու ներքո, ի՞նչ օգուտ կարող են հեղափոխությանը տալ նմանօրինակ ոջլոտ վիժվածքները, սրա՞նք են հեղափոխականները, սրա՞նց թիկունքի տակ են պատսպարվելու Արարատ Միրզոյանն ու ընկերները… Պետք է խոստովանել, որ այսօրինակ աղմուկը էապես մեծացնում է գայթակղությունն՝ այսուհետ խոշորացույցի տակ պահելու Արարատ Միրզոյանին ու հասարակությանը պարբերաբար բացահայտումներ ներկայացնելու փոխվարչապետի ու նրա մտերիմների մութ անցյալից: Հավատացե՛ք՝ պատմելու շատ բան կա… Գայանե Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 84 անգամ
Լրահոս
«Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am