Դա քաղաքական բլեֆ է. Շարմազանովը Փաշինյանին

Հարգելի խորհրդարան Քաղաքական աշունը բուռն է իրադարձություններով: Արտահերթ կամ ավելի ճիշտ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս ներկայիս իշխանություններին: Այս առիթով բազմիցս նշել եմ իմ կարծիքը. Ազգային ժողովը ընտրվել է օրինական, արդյունքները ճանաչվել և լեգալացվել են առանց բացառության միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից, կրկնում եմ`առանց բացառության: Հետևաբար, իրավական առումով Հայաստանի օրենսդիր մարմինը ինքնալուծարելու որևէ հիմք առկա չէ: Սահմանադրությամբ պաշտպանված է իշխանությունների հավասարակշռման և տարանջատման սկզբունքը: Սա դոգմա է և պետք է կիրառելի լինի բոլորիս համար, այդ թվում` նոր կառավարության: Երեկ կառավարության ղեկավարն ինքն իրեն հակասելով հրապարակ նետեց երկուսից երեք ամսում հրատապ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Ընդամենը մեկ ամիս առաջ նա նշում էր, որ իր կարծիքով ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին: Իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը նշեց, որ մինչ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք և փոփոխություններ կատարվեն կուսակցությունների մասին օրենքում և այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պարագայում: Ու՞ր է ընդունված ընտրական օրենսգիրքը, ու՞ր է կուսակցությունների մասին նոր օրենքը և ու՞ր է վերջապես քաղաքական կոնսենսուսը խորհրդարանական ուժերի միջև: Չկա որևէ բան: ԱԺ հրատապ ընտրություններ անցկացնելը վտանգի տակ կդնի քաղաքական բազմակարծությունը, իշխանությունների լիակատար տարանջատումը և ճանապարհ կհարթի մեկ անձի քաղաքական լիակատար մենաշնորհի համար: Սա անթույլատրելի է: Ավելին, նոր իշխանությունը ավելի հեռու գնաց և վարչապետի շուրթերով ՄԱԿ-ի ամոբիոնից Հայաստանում գործող նախկին համակարգը անվանեց ավտորիտար: Այդ առումով ունեմ մի քանի հարց. ո՞ր ավտորիտար երկրում է հնարավոր միջազգային դիտորդները ճանաչեն ընտրությունների լեգիտիմությունը, ո՞ր ավոտրիտար երկրի հետ է Եվրոպական միությունը կնքել խորը համագործակցության համաձայնագիր, այդ ի՞նչ ավտորիտար երկրիր է, որտեղ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ է տրվել խմբակցություն ունենալ խոհրրդարանում, ո՞ր ավտորիտար երկրում է ըստ Սահմանադրության ընդդիմությունը պառլամենտում ունենում առնվազն 30 տոկոս և ԱԺ փոխնախագահ: Եվ նշեք մեկ ավտորիտար երկրի,որտեղ կարելի է հասնել իշխանափոխության առանց ցնցումների և առճակատման: Հետևաբար հնչեցված մտքերը ոչ այլ ինչ էին, քան քաղաքական բլեֆի դրսևորում: Հարգելի գործընկերներ, մեր երկրի թիվ մեկ օրակարգային հարցը ոչ թե խորհրդարանական արտահերթ զարգացումները պետք է լինեն, այլ անվտանգության ապահովումը մեր ժողովրդի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծումը, և ինչպես նոր իշխանության ղեկլավարն էր ասում՝ թռիչքային զարգացման ապահովումը: Իշխանափոխությունից հինգ ամիս անց արձանագրենք. 1. Չկա թռիչքային զարգացման որևէ նշույլ 2.Հայաստան չի բերվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր 3. Ժողովրդի համար որևէ աշխատատեղ չի ստեղծվել 4.Շփման գծում, չնայած իշխանությունների պայմանավորվածություննեիրին, կրակոցները չեն դադարել: Սա է փաստը սա է իրականությունը: Եվ վերջում՝ ևս մեկ փաստ: Այս ամենի մեղավորը և պատասխանատուն հաստատ Ազգային ժողովը չէ: Շնորհակալ եմ ուշադրության համար:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am