Հայրապետյանը կարգի է բերում, «սեւ ցուցակը» հաստատվեց

Հաստատվեցին վերջին ժամանակներում շրջանառվող  լուրերն այն մասին, որ մեր լավագույն ֆուտբոլիստներից երկուսը  հայտնվել են Ֆուտբոլի ֆեդերացիայի «սեւ ցուցակում»։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի:Նրանք են Յուրա Մովսիսյանն ու , Ռոբերտ Արզումանյանը .<<Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան: Հավաքականը պարտվում է 0:3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչև ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե ոչ: Իսկ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը: Նա այդ քայլով ինքն իրեն մատնեց: Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական>>, ասել է Ռուբեն Հայրապետյանը, նրանց բախտակից է նաեւ Գեւորգ Կասպարովը, որի մասին Հայրապետյանը պարզաբանել է՝ ոչ թե իր, այլ հավաքականի մարզիչի որոշումն է: Այս իրավիճակը առաջացավ  անցած տարի ծավալված աղմկահարույց իրադարձություններից հետո: Երբ Եվրո-2016-ի որակավորման փուլի վերջին տուրի Հայաստան-Ալբանիա խաղը  մեզ համար անփառունակ՝ 0-3  հաշվով ավարտ ունեցավ, դրանից հետո լուրեր տարածվեցին, թե հավաքականի 4 ֆուտբոլիստներ վաճառել են այդ խաղը ։ Ըստ տարածված լուրերի՝ ալբանացիները 500 հազարական եվրո են առաջարկել մրցակցի դարպասապահին և երեք պաշտպաններին, որպեսզի նրանց օգնությամբ ապահովեն իրենց ձեռնտու արդյունք: Այդ ընթացքում շրջանառվում էր 3 ֆուտբոլիստների անուն՝ Կարլեն Մկրտչյան, Յուրա Մովսիսյան եւ Ռոբերտ Արզումանյան:  «Պետք է կարգի բերել հավաքականն ու վերացնել դավաճանությունը: Ալբանիայի դեմ խաղը մեծ ձախողում ու դժբախտություն էր մեզ համար: Մինչեւ մեղավորներին չհանենք ջրի երես, ոչնչի չենք հասնի».- մի քանի ամիս առաջ իր հարցազրույցներից մեկում ասել էր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ հաստատելով այդ լուրերը, ինչին հետևեց ազգային ընտրանու առաջատարների պատասխանը, այն է` չմեղադրել հավաքականի տղաներին ազգային հավաքականին անձնվիրաբար չծառայելու մեջ: Հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստ, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են։ «Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա եւ մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որեւէ արդյունք չի տալու։ Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները։ Անդրադառնալով մեզ` նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված եւ անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք եւ վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում։ Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին»։ Այս հայտարարությունրից հետո, որին հատկապես Մխիթարյանի պես համաշխարհային ֆուտբոլի ճանաչվածն անձն էր միացել, ենթադրվում էր, որ սրացում չի լինի: Սակայն դատելով վերջին լուրերից, ՀՖՖ ղեկավարը հավաքականը որոշել է իսկապես «կարգի բերել» ու  «դավաճան» ֆուտբոլիստներն այլեւս չեն խաղալու ազգային հավաքականում: Հայաստանի հավաքականը ինչ խոսք վայրիվերումների մեջ է,  սակայն թիմային սպորտաձեւում սխալների և ձախողումների պատճառը չի կարող լինել ընդամենը մեկ-երկու ֆուտբոլիստ, հետեւաբար չի կարելի անձերի մեջ խնդիրը տեսնել ու նրանց վանելով համարել հարցը լուծված: Ի վերջո, եթե երկու ֆուտբոլիստ կարող են խաղ վաճառել, կամ ընդհանրապես դառնալ հավաքականի ձախողումների գլխավոր <<մեղավորը>>, ապա նույն տրամաբանությամբ կարելի է երկու  նվիրյալների լավագույն մարզավիճակի բերել ու նրանց շնորհիվ կերտել ազգային հավաքականի լուսավոր ապագան: Ի դեպ, երբ Ռուբեն Հայրապետյանը խոսում է Մովսիսյանին Սպարտակից հեռացնելու մասին, պետք է հիշի նաեւ, որ 2013-ի մարտին, երբ հայ հարձակվողը տեղափոխվեց մոսկովյան ակումբ, նորամուտի խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ, այդպիսով դառնալով «Սպարտակի» բազմամիլիոնանոց ֆաների նոր հերոսը: Այնուհետև նա ուներ իր մեկնարկային տեղը մոսկովյան ակումբում մինչև վնասվածքները: Երկրպագուներից շատերը տեսել են , թե առհասարակ ինչպես է Մովսիսյանն անձնվիրաբար, երբեմն վնասվածքներով դուրս  եկել խաղադաշտ` վտանգի տակ դնելով իր ֆուտբոլային կարիերան: Այն, որ Մովսիսյանի խաղամարկադրակում հետընթաց կար, ակնհայտ է, սակայն նման իրավիճակներում հավաքականը պետք է ոչ թե հրաժարվի, այլ փորձի գտնել խնդիրը: Հետաքրքիր է, ինչպիսին է լինելու հավաքականի տղաների արձագանքը, սպասենք դրան: Անի Սահակյան  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am