Ազնավուրի որդու հետ ստեղծում ենք այն, ինչը կցանկանար տեսնել նրա հայրը. Ֆրանսիայի դեսպան

Նիկոլյա Ազնավուրը աջակցում է Երևանում իր հոր անվան մշակույթի կենտրոնին։ 2011 թվականին այն բացել էր մաեստրոն։
 Շառլ Ազնավուրը չտեսնված դեսպանն էր ֆրանսերենի և հիանալի դեսպանը Հայաստանի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, որը եկել էր Շառլ Ազնավուրի անվան հրապարակ հարգանքի տուրք մատուցելու մեծն շանսոնյեի հիշատակին։
Վաղ երեկոյից այստեղ մարդկանց հոսքը չէր դադարում։ Հազարավոր երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր ծաղիկներ էին խոնարհում և մոմեր վառում։ Ո՞րն էր Ազնավուրի առաջին երգը, որ լսել է Լաքոտը։ «Չեմ հիշում, այն ժամանակ փոքր էի։ Կարծում եմ, երեք տարեկանս դեռ չէր լրացել», – ասաց դեսպանը։ Ինչպես և ցանկացած ֆրանսիացի, նա մեծացել է Շառլ Ազնավուրի երգերով։ Նրան անընդհատ  ուղեկցել են մաեստրոյի երգերը։ Նա հարյուր տոկոս հայ էր, և հարյուր տոկոս ֆրանսիացի։ Բայց ավելին` նա մարդ էր, որին գնահատում էին ամբողջ աշխարհում։ «Սպիտակի երկրաշարժից հետո առաջին իսկ օրերին նա օգնեց Ֆրանսիային և ամբողջ աշխարհին հիշել Հայաստանի մասին։ Անհնար է թերագնահատել այն, ինչ նա արել է այս երկրի համար։ Նա դարձավ մեր երկրների փոխհարաբերությունների խորհրդանիշը, բազմաթիվ մարդկանց համար օրինակ, մարդկանց, որոնք այսօր աշխատում են հանուն մեր երկու երկրների», – ավելացրեց դեսպանը։ Ֆրանսիացի դիվանագետը հույս ուներ մեծն շանսոնյեյի հետ առաջին անգամ հանդիպել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը Երևանում կանցկացվի 10 օր հետո, և որտեղ Ազնավուրի ներկայությանը շատ էին սպասում։ «Սակայն ես լավ եմ ճանաչում նրա որդուն` Նիկոլյային, մենք շատ ենք աշխատում միասին, աջակցում ենք Երևանում Ազնավուրի կենտրոնին։ Այն հայկական և ֆրանսիական մշակույթների միաձուլման իսկական վայր է։ Կարծում եմ, այդպիսին նրան կցանկանար տեսնել նաև Շառլ Ազնավուրը», – ավելացրեց դեսպանը։ Շառլ Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, 94 տարեկանում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am