Անտեղյակություն, թե բլեֆ

Կիրակի օրը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջ ապրելակերպ էր քարոզում, աշխատանքի գնալով հեծանիվով , բայց մի քանի ծառայողական ավտոմեքենաների ուղեկցությամբ, Հայաստանի հայրաքաղաք՝ Գյումրին  իր օրն էր տոնում: Որ տառապյալ Գյումրին շարքային մնացյալ քաղաքներից մի քիչ ավելի ուշադրություն է պահանջում, դրանում չեն վիճի շատերը, բայց արիուտես, որ մեր ժողովրդական վարչապետը այնպես անտեսեց քաղաքը ու գյումրեցիներին, որ ամենավառ երազում հեղափոխականները չէին տեսնի: Դրա փոխարեն նա նախընտրեց հեծանվային ներկայացումը մայրաքաղաքի փողոցներում, իսկ Գյումրի չգնալու համար կառավարության ողջ գումարտակով անհաջող հեքիաթ հորինեցին: Երեկոյան վարչապետը Ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն արեց . «Սիրելի գյումրեցիներ, շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ եկել: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Հ.Գ. Անկեղծ ասած, միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք, իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»: Վարչապետի գրությունն անկեղծ խոստովանություն կարելի էր ընդունել, եթե նրա տեղակալ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չներկայանար Գյումրու տոնին ու ավելին ասել, թե իբր վարչապետն այնքան զբաղված էր արտասահմանյան գործուղումներից հետո, որ չկարողացավ անձամբ գալ.«Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք` Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից և շատ կուտակված բաներ կային, և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում», – ասել է փոխվարչապետը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ պաշտոնյան, որը թերացել է իր աշխատանքում, կառավարության արարողակարգի վարչության ղեկավարն է, սակայն ինչ պատիժ է նախատեսել Փաշինյանը նրա համար, դեռ պարզ չէ եւ դժվար էլ լինի նման պատիժ, քանի որ այս պատմության դրվագներից արդեն պարզ է դառնում, որ իրականությունն այնքան էլ այդպես չէ, ինչպես վարչապետն է ներկայացնում: Եթե այդպես է, նա պետք է անմիջապես ազատի ոչ միայն արարողակարգի բաժնի պատասխանատուին, այլեւ առաջին փոխվարչապետին՝ իր անունից սուտ խոսելու համար: Իսկ իրականում պարզից էլ պարզ է, որ չի կարող կառավարության երկրորդ պաշտոնյան ներկա գտնվել մի միջոցառման, իսկ դրա մասին վարչապետը տեղյակ չլինի, եթե այդպես է, ապա դա նորմալ չէ, ինչպես որ չէր կարող առաջին փոխվարչապետը նման հայտարարություն անել՝ չիմանալով Փաշինյանի բացակայության պատճառը: Մնում է հասկանալ, թե ինչու Փաշինյանը քցեց Արարատ Միրզոյանին: Իմիջիայլոց , տեղեկությունների համաձայն Փաշինյանի բացակայությունը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանգամանքով է պայմանավորված, նա չի ցանկացել ներկա գտնվել նրա կողքին, իսկ սա էլ նշանակում է՝ մեկ հոգու համար անտեսել է մի ողջ քաղաքի բնակչության: Անի Սահակյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am