Բրյուսելում հանկարծ նիստն ընդհատվեց և հայտարարվեց Ազնավուրի մահվան մասին

Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրով նիստի ընթացքում:
Բարձրաստիճան միջոցառման բացման ընթացքում նիստը, որին ներկա էր ավելի քան 150 մարդ, հանկարծ ընդհատվեց նախագահողի կողմից, երբ քննարկվում էր օրակարգի կարևոր հարցերից մեկը: Նախագահողը ներողություն խնդրեց քննարկումն ընդհատելու համար ու տեղեկացրեց, որ անսպասելի կարևոր բան ունի ասելու բոլորին:
Այդ պահին մտքովս երբեք չէր էլ անցնի՝ ինչն է իրական պատճառը: Կարծեցի՝ մի որևէ հերթական աշխատանքային, բայց արտառոց բանն է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, հասկանում էի, որ ինչ որ բան այն չէ, որ սովորական հարցի մասին չէ խոսքը, քանի որ նախագահողն ակնհայտ հուզված վիճակում էր:
Նա վերջապես հայտարարեց, որ իր համար ողբերգություն է տեղի ունեցել՝ մահացել է երգիչ Շառլ Ազնավուրը: Այնուհետև, նիստը նախագահողն ընթերցեց տողեր, որոնք նվիրված էին Շառլ Ազնավուրին: Այդ տողերին հաջորդեցին Բելգիայի Սենատում հավաքված մարդկանց ծափողջյունները՝ որպես բարձր հարգանք արժանավոր երգչի նկատմամբ:
Հավատս չէր գալիս երբ անասելի խորը ցավով լսեցի այդ բոթը՝ մեծանուն Հայի, երգչի ու աշխարհահռչակ գործչի մահվան բոթը: Այս ծանր կորուստը սգում ենք բոլորս:
Շառլ Ազնավուրը մեր հպարտությունն է, մեր Ազգային հերոսն է, հերոս է համամարդկային քաղաքակրթության համար: Նա աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը: Անգնահատելի է նրա անսահման մեծ ավանդը Հայաստանի հզոր ապագայի համար:
Զորակցությունս եմ հայտնում և վշտակցում եմ բոլորիս, մեծագույն Հայի ընտանիքին ու բոլոր հարազատներին:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am