Մեր Մեքքան կարող է դառնալ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածը

Համացանցը ալեկոծվելու բազմաթիվ առիթներ է ստանում գրեթե ամեն օր, ես կասեի՝ ամեն ժամ: Հիմա քննարկման առարկան Նիկոլ Փաշինյանի արձանն է, որը տեղադրվել է Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: ««Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին. որպես խորհրդանիշ հայ ժողովրդի քարից էլ ամուր կամքի, չհանձնվող ոգու, և հանուն ազատ ու երջանիկ Հայաստանում ապրելու համար պայքարելու վճռականության»,-գրառում է կատարել «Արդար Հայաստան» ֆեյսբուքյան օգտատերը ու հրապարակել Փաշինյանի արձանի լուսանկարը տարբեր ռակուրսներից: Ֆեյսբուքահայության հպարտ հատվածը հիացական մեկնաբանություններ է թողել արձանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում «լայվերի» ժամանակ «Մեր թագավոր ախպեր» կամ «Հզոր թագավոր» դիմելաձևն օգտագործողները, կարելի է ասել, էքստազի մեջ են ընկել արձանի պահով: Հետանկախական Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ մարդու, այն էլ՝ քաղաքական գործչի արձան է տեղադրվում իր կենդանության օրոք: Կենդանության օրոք պետության ղեկավարների արձան տեղադրելը մոդայիկ է միջինասիական մահմեդական երկրներում: Օրինակ՝ Թուրքմենիայում Թուրքմենբաշու արձանն է տեղադրվել: Տեղադրվել է նաև Թուրքմենբաշու սիրելի ձիու արձանը՝ վերջինիս կենդանության օրոք: Ադրբեջանում դեռ Իլհամ Ալիևի արձանը չկա: Երևի այն պատճառով, որ հավաստի տեղեկություններով, Ալիևը կիրթ մարդու տպավորություն է թողնում: Իլհամի արձանը չկա, բայց փոխարենը կա նրա հոր՝ Հեյդարի արձանը: Փաշինյանի պահով ամեն ինչ պարզ է ու զարմանալ պետք չէ: Կռապաշտությունը պետական քարոզչության մակարդակի է հասցվել, և քաղաքականությանը հեռուստասերիալային պրիզմայով հետևողների համար դա ընկալելի և ընդունելի է: Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, թե արդյոք այդ արձանն իրո՞ք տեղադրվել է մայրուղու վրա, թե՞ դա համակարգչային գրաֆիկա է: Բայց դա արդեն էական չէ: Էականն այն է, որ նման գաղափարը հիացական մեկնաբանությունների է արժանացել հպարտ քաղաքացիներիկողմից, ովքեր, համոզված եմ, այստեղ-այնտեղ սիրում են հպարտանալ, որ հայ ժողովուրդն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը որպես կրոն: Այն քրիստոնեությունը, որի պատվիրաններից է՝ «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»: Նախորդ ռեժիմի ժամանակ մի պահ փորձ արվեց «ժողովուրդների հոր» իմիջը կարել Սերժ Սարգսյանի վրա, բայց դա չստացվեց: Չստացվեց ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդը կռապաշտ չէր, այլ որ ժամանակը չհերիքեց. վրա հասավ անսպասելի հեղափոխությունը: Հեղափոխությունը կարծես թե մերժեց կռապաշտությունը և ցմահ իշխելու ինստիտուտը, բայց ստացավ նոր տիպի կռապաշտություն: Տարբերությունն այն է, որ նախորդի կռապաշտության քարոզը ֆեյսբուքահայության աջակցությանը չէր արժանանում, իսկ ահա այժմ հանրության հպարտ հատվածը, որը 82 տոկոս տվեց «Իմ քայլին», ինքնակամ է լծվում կուռքին երկրպագելու գործին: Հայկ Ուսունց Հ.Գ.: Արձանների հարցով ամբողջ աշխարհում ընդունված է չշտապել: Հանրապետության հրապարակում ՍՍՀՄ տարիներին տեղադրված էր Լենինի արձանը: Հետո այդ արձանը մեծ շուքով հանեցին. եկել էր հին կուռքերին տապալելու ժամանակը: Հ.Գ.-2: Չի բացառվում, որ հպարտ քաղաքացիներն ամեն տարի ուխտագնացություն կազմակերպեն՝ Հայաստանի ու աշխարհի տարբեր ծայրերից քայլելով հասնելով արձանի մոտ, սելֆի անելով ու վերադառնալով: Օրինակ՝ Սաուդյան Արաբիայում գտնվում է մահմեդական աշխարհի ուխտագնացության կենտրոնը՝ Մեքքան: Պատմությունը հետևյալն է. Մեդինայի մահմեդականները՝ Մուհամմեդ մարգարեի գլխավորությամբ, մտել են Մեքքա։ Քաղաքը հանձնվել է առանց կռվելու, իսկ բնակիչները իսլամ են ընդունել։ Մեքքան դարձել է կրոնական կենտրոն։ Մեր Մեքքան կարող է դառնալ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածը: Սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը շարունակվում է:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am