Հեծանիվ հորինելու և հեծանիվ վարելու մասին

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախորդ իշխանությունների ներփակ, պարսպապատ կենսաձևի և կյանքին ծառայողական մեքենաների մգեցված պատուհաններից նայելու ֆոնին Փաշինյանի հեծանիվ քշելը, Բաղրամյան 26–ի դարպասները բացելը, իհարկե, աչք են շոյում: Սրանք շատ կարևոր մեսիջներ են, որոնք իշխանությունը մոտեցնում են հանրությանը, վերջինիս հանում նախորդ տարիների ապաքաղաքական կապանքներից: Սակայն, դրական կողմերով հանդերձ, այս ամենն ունի որոշակի վտանգներ, որ մեսիջներն այդպես էլ կարող են մնալ սիմվոլների մակարդակում, առանց իշխանություն–հասարակություն բովանդակային հաղորդակցության, պարզապես հիացմունքի, ծափողջույնների ու սրտառուչ գովեստների մակարդակում:

Հաճախ ենք համացանցում ականատես լինում լուսանկարների, որտեղ արևմտաեվրոպական երկրների պաշտոնյաները հեծանիվով են գնում աշխատանքի: Հայաստանցիներն այդ լուսանկարներին միշտ նախանձով են նայել, հատկապես, երբ աչքի առաջ ունեցել են նախորդ իշխանական վերնախավի հավաքույթների ժամանակ վերջիններիս բացառապես սև ավտոշարասյունները: Փաշինյանի հեծանիվ քշելու հանգամանքը արժանանում է մեծ հանրային ոգևորության հենց այդ բարի նախանձի հաշվին: Զարգացած երկրների քաղաքացիների մոտ մենք այսուհետ կարող ենք գլուխ գովել, որ մեր վարչապետն էլ է հեծանիվ քշում: Պարզապես մի տարբերությամբ՝ Ավստրիայում, Հոլանդիայում կամ մեկ այլուր կա հեծանվային ենթակառուցվածք, Հայաստանում՝ ոչ:
Հենց այստեղ է, որ ծագում է հայաստանյան իշխանությունների կողմից հասարակությանը մատուցվող մեսիջների ու սիմվոլների հետևում բովանդակության բացակայության վտանգը: Եթե Փաշինյանի հեծանիվ քշելուն նախորդեր կամ գոնե հաջորդեր որևէ հանձնարարական, որևէ քննարկում Երևանի հեծանվային ենթակառուցվածքը, ընդհանրապես տրանսպորտային ենթակառուցվածքն ավելի մարդակենտրոն դարձնելու ուղղությամբ, ապա Փաշինյանի արածը կդառնար այդ հանձնարարականը կյանքի կոչելու, այն մոտիվացնելու, գովազդելու հիանալի միջոց: Այժմ, սակայն, ականատեսն ենք մի երևույթի, երբ գովազդը կա, բայց գովազդվող արտադրանքը չկա, երբ առողջ ապրելակերպի քարոզը կա, բայց չկա այդ ապրելակերպով ապրելու միջավայրը: Կա սիմվոլը, կա մեսիջը, բայց չկա բովանդակությունը, չկա նույնիսկ բովանդակության շուրջ քննարկումը: Դժվար թե այս հարցում էլ խանգարող հանգամանքը խորհրդարանում մեծամասնություն չունենալը լինի: Հասկանալի է, որ ինչպես Փաշինյանը, այդպես էլ իր արևմտաեվրոպական գործընկերները, լինելով քաղաքական գործիչներ, զերծ չեն ո՛չ պոպուլիզմից, ո՛չ էլ պրոֆեսիոնալ PR արշավներ իրականացնելու գայթակղությունից: Բայց պոպուլիզմն ու PR–ն այս դեպքում պետք է օգտագործել ոչ թե կարճաժամկետ հեռանկարում վարկանիշի հերթական վերելքն ապահովելու, այլ երկարաժամկետ հեռանկարում որևէ ծրագիր, նախաձեռնություն առաջ տանելու համար, ինչը նույն այդ վարկանիշը ավելի կայուն կդարձնի: Հենց այստեղ է, որ պոպուլիզմը պարունակում է վտանգներ: Ինքն իրենով պոպուլիզմը ոչ լավ և ոչ վատ բան է: Այն գործիք է, և կախված կիրառողից՝ կարող ենք գնահատականներ տալ երևույթի դրական ու բացասական կողմերին: Եթե այն օգտագործվում է բովանդակությունն ավելի հասանելի մատուցելու, հասարակությանն ավելի հասկանալի դարձնելու համար, ապա այն կարող է լինել արդյունավետ: Եթե այն պարզապես մեկ անձի վարկանիշի բարձրացմանն ուղղված գործիք է, ապա առավելագույնը այն կարող է կարճ ժամանակով դառնալ հասարակության ոգևորության առարկա, ոչ ավել, ոչ պակաս:
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը հասարակության շրջանում առաջացրել է ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, քաղաքակրթական սպասելիքներ: Նոր իշխանությունները նախորդների նման չունեն հասարակության հետ կոմունիկացվելու խնդիր, բավական բաց են ու նաև վայելում են հասարակության լայն շերտերի աջակցությունը: Սակայն բացությունն ինքն իրենով չի կարող երկարաժամկետ հեռանկարում նպատակ լինել, այն ընդամենը իշխանության արդյունավետությունը բարձրացնելու, հասարակական տրամադրությունները ստուգելու և դրանցից չօտարանալու միջոց է: Հետևաբար, հիմա ամենալավ ժամանակն է այդ վստահության գործիքներով բովանդակություն ստեղծելու: Դժվար թե այս գործում էլ խանգարող հանգամանք կարող է դիտվել խորհրդարանում մեծամասնություն չունենալը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 171 անգամ
Լրահոս
ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am