«Նորմալ չէ, երբ երիտասարդ աղջիկները Նիկոլ Փաշինյանին տեսնելիս այնպես են նվաղում, որ հուզմունքից լալիս են»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Որքան էլ մենք մեզ համոզենք, որ նորմալ է՝ Երեւանի բնակչության 35-40 տոկոսը կարող է իր ձայնը տալ մեկ քաղաքական ուժի կամ մեկ անձի, որ մարդիկ իրավունք ունեն տասնամյակների հիասթափություններից ու անպտուղ պայքարից հետո ոգեւորվել եւ իրենց սրտում եղած ողջ սերն ու կարոտը փոխանցել հեղափոխական երիտասարդներին, ամեն դեպքում նորմալ չէ, երբ հասարակությունը չի գիտակցում, որ իր սերը կարող է փչացնել այդ երիտասարդներին։

Նորմալ չէ, երբ քվեարկության գնացող մարդը չի գիտակցում, որ ընտրովի մարմնում պետք է բազմազանություն լինի, իսկ ուժեղ ընդդիմությունը հենց իրեն՝ իշխանությանն է անհրաժեշտ։
Նորմալ չէ, երբ երիտասարդ աղջիկները Նիկոլ Փաշինյանին տեսնելիս այնպես են նվաղում, որ հուզմունքից լալիս են։ Նման տեսարանների միայն ժամանակին «Բիթլզ» խմբի համերգների ժամանակ էինք ականատես լինում։ Նորմալ չէ, երբ երիտասարդ կանայք սիրատոչոր մղվում են դեպի վարչապետը՝ նրա ձեռքին դիպչելու, անգամ համբուրելու, մոտիկից տեսնելու-զննելու անբացատրելի մղումով։ Նման մղումով երեւի Հիսուսին էին դիմավորում երուսաղեմցիները։ Նորմալ չէ, երբ վարչապետի հետ սելֆի անողների բանակը գերազանցում է կինոյի ու թատրոնի արտիստների հետ սելֆի անողներին… Այս վիճակը, ի վերջո, հանրային «առողջության» մասին է վկայում։ Այն մասին, որ մենք ո՛չ նորմալ սիրել գիտենք, ո՛չ հարգել։ Մեր սերն ավելի շատ վնասում է մեր սիրո օբյեկտին, քան օգնում։ Իսկ պետական այրերին առհասարակ պետք չէ սիրել, պետք է պահանջել եւ աշխատեցնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am