Շառլ Ազնավուրի ընտանիքը/տեսաշար/

Երեկ 94 տարեկանում կյանքից հեռացավ հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Wnews.am-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի ընտանիքը։ Շառլ Ազնավուրի ստեղծագործական գործունեության մասին հազարավոր հոդվածներ են գրվում, սակայն նրա անձնական կյանքի մասին անդրադարձները քիչ են։ Հայտնի է, որ հայ մեծանուն երգիչն ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին երկու ամուսնությունները երկար չեն տեւել։ «Մարդիկ սխալվում են եւ դա նորմալ է։ Երբ առաջին անգամ ամուսնացա, շատ երիտասարդ էի, առաջին կինս եւս. նա 17 տարեկան էր, իսկ ես՝ 21։ Միշլինն ինձ դուստր է պարգեւել՝ Սեդային։ Մեր ամուսնությունը տեւեց հինգ տարի։ Իմ երկրորդ կինն Էվելինն էր։ Սա բոլորովին այլ պատմություն է, որը եւս կարճ տեւեց եւ կրկին սխալ ընտրություն էր»,- պատմել է Ազնավուրը։

The Armenian-French songwriter and cinema actor Charles Aznavour with his third wife, the Swedish Ulla Thorsell. France, 1970. ©MP/Portfolio/Leemage

Ազնավուրն իր երրորդ կնոջ հետ

Իր երրորդ կնոջ հետ Շառլ Ազնավուրն արդեն գրեթե կես դար է ապրել։ Նա ազգությամբ շվեդ Ուլլա Տոպսելն է։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 1967 թվականին Լաս Վեգասում, որից հետո նաեւ՝ Ֆրանսիայի հայկական եկեղեցում։ «Հնարավոր չէ ամուսնանալ եւ նրան էլ ստիպել լինել նույնպիսին, ինչպիսին դու ես։ Անհրաժեշտ է գտնել փոխզիջումային տարբերակներ, միշտ ընտրել ինչպես ապրել եւ մտածել։ Հատկապես կարեւոր է ինչպես մտածել։ Ինձ համար դա դժվար չէ. ես տեսել եմ, թե ինչպես էին ապրում իմ ծնողները, չնայած, նրանց համար ավելի հեշտ էր, քանի որ նրանք երկուսն էլ հայ էին։Ես հայկական ծագումով ֆրանսիացի եմ, իմ ծնողները հայկական եկեղեցու հետեւորդներ էին, իսկ Ուլլան շվեդուհի է եւ բողոքկանների ընտանիքից։ Դա մեզ չի խանգարում։ Բողոքականների մոտ ամեն ինչ հակիրճ է. նրանց մոտ ընդունված չէ ասել մի բան, մտածել մեկ այլ բան, ինձ դուր է գալիս բնավորության այդ գիծը»,- նշել է շանսոնյեն։ aznavur1 Սեդան Շառլ Ազնավուրի ավագ դուստրն է։ Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից սկսել է երաժշտական կարիերան, տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։ Հոր հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ Նա երկու երեխա ունի, այժմ ապրում է Քալիֆորնիայում։ aznavur2 Ըստ որոշ տեղեկությունների, առաջին ամուսնությունից Շառլ Ազնավուրը նաեւ որդի ունի, սակայն նա երբեք այդ մասին չի նշել։ Երկրորդ ամուսնությունից Շառլ Ազնավուրը զավակներ չունի։ Ինչպես ինքն է պատմել, կինը չէր ցանկանում երեխաներ ունենալ եւ հենց դա էլ իրենց բաժանման պատճառն էր։ 1956թ. ծնվեց Ազնավուրի որդին՝ Պատրիկը, ով, ցավոք, երիտասարդ տարիքում մահացավ։ Ահա թե ինչ է պատմել Շառլ Ազնավուրը. «Մի անգամ ես կարճ սիրավեպ ունեցա մի կնոջ հետ։ Մենք խաղաղ կերպով բաժանվեցինք, իսկ մի քանի ամիս անց այդ կինն ինձ ասաց, որ երեխայի է սպասում։ Ես անկեղծորեն ուրախացա եւ խոստացա, որ կօգնեմ իրեն։ Ես առաջարկեցի երեխային իմ ազգանունը տալ եւ պաշտոնապես ընդունել հայրությունը, սակայն նա իմ առջեւ նախապայման դրեց. կամ ամուսնանում ենք կամ նա ամուսնանում է իր երկրպագուի հետ, իսկ ես մի կողմում եմ մնում։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը։ Մոտ տասը տարի անց, ի դեպ այդ տարիների ընթացքում ես փորձում էի գտնել նրան, հանդիպել որդուս, սակայն անօգուտ, նա ինձ ինքը գտավ։ Պարզվեց, որ իր ամուսնությունը քանդվում է, ամուսինը հարբում եւ ծեծում է Պատրիկին։ Նա ինձնից խորհուրդ էր հարցնում։ Այդ ժամանակահատվածում ես արդեն նոր ընտանիք ունեի եւ ես առաջարկեցի, որ Պատրիկը եւս մեզ հետ ապրի։ Զավակներս շատ ջերմ ընդունեցին Պատրիկին։ Նա լավ էր սովորում, բարի էր։ Չափահաս դառնալուց հետո նա որոշեց ինքնուրույն ապրել եւ հեռացավ ինձնից։ Ես նրան մի փոքրիկ ստուդիա գնեցի, որտեղ մի օր նրան մահացած գտան։ Նրա քսան տարին նոր էր լրացել։ Մահվան պատճառը ալկոհոլն էր ու դեղահաբերը։ Մինչ օրս պահում եմ նրա նամակները, որոնք նա ինձ գրում էր դպրոցից, ես հաճախ եմ նրան հիշում եւ լաց լինում»։ aznavur3 Կատյա Ազնավուրը Շառլի առաջին զավակն է երրորդ ամուսնությունից։ Երկար տարիներ նա հոր հետ նույն բեմում է երգել։ Նա իրեն փորձել է նաեւ դերասանակն կարիերայում։ Նա ամուսնացել է մուսուլմանի հետ, ինչն էլ հիմք հանդիսացավ բազմաթիվ մեկնաբանությունների այն մասին, թե իբր նա եւս իսլամ է ընդունել, սակայն այդ տեղեկությունները հերքվեցին։ aznavur4 Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, սովորել է Շվեյցարիայում եւ նկարահանվել մի քանի ֆրանսիական ֆիլմերում։ 2006թ. նա պատահականորեն տեղափոխվել է Ռուսաստան։Նրա տեղափոխության պատճառը Նաստյան էր, ում հետ հետագայում, սակայն,  բաժանվեցին։ Այժմ նա ապրում է Փարիզում։ aznavur5 Նիկոլյա Ազնավուրը Շառլի ամենափոքր զավակն է։ Ծնվել է 1977թ։ Նա զբաղվում է գիտությամբ եւ այժմ ապրում է Լիոնում։ aznavur6 Ազնավուրը վստահ էր, որ երջանկությունն ամուր ընտանիքում է։ 591351bf4247c8ed407e47ce394cd42c

դիտվել է 49789 անգամ
Լրահոս
ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am