«Լայթ» շփում, խոսուն ժեստեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում սեպտեմբերի 28-ին թեթև շփումը ոչ այնքան անսպասելի էր, որքան այդ շփման որոշ դետալները: Թե՛ պաշտոնական Բաքուն, թե՛ Երևանը փաստում էին, որ առաջնորդների դեմ առ դեմ հանդիպման համաձայնություն չկա, նշանակում է, նրանք բանակցելու առարկա չէին տեսնում: Սակայն, պարզվեց, հանկարծ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարճատև խոսակցություն են ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո կոչ են անում կողմերին զերծ մնալ իրավիճակի սրացմանը տանող քայլերից և հատուկ ընդգծում՝ խնդրի կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: Ամփոփելով անցած երկու օրերի ընթացքում ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կայացած առանձին և համատեղ հանդիպումները՝ միջնորդները հայտարարություն էին տարածել, որտեղ խորը մտահոգություն էին հայտնում մահվան շարունակվող դեպքերի կապակցությամբ և կոչ անում կողմերին խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից: Հայտարարությունից մեկ օր առաջ Արցախի բանակը հաղորդել էր ադրբեջանական կողմի կրակից զոհված 19-ամյա զինծառայողի մասին և պնդել, թե Բաքուն ամբողջովին ետ չի քաշել օրերս անցկացված զորավարժությունների ընթացքում սահմանին մոտեցրած զինուժն ու տեխնիկան: Անցած օրերին ադրբեջանական բանակը Ղարաբաղի հետ սահմանակից շրջաններում լայնամասշտաբ զորավարժություններ էր անցկացրել՝ շուրջ 20 հազար զինծառայողների, տանկերի, հրթիռահրետանային կայանքների ու մարտական ավիացիայի կիրառմամբ, որոնց մոտ մեկ երրորդը, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, շարունակում է մնալ առաջնագծում: Բացի այդ, վերջին օրերին Բաքվից սպառնալիքներ էին հնչել Ղարաբաղում անցկացված զորավարժությունների վերաբերյալ: Շաբաթվա սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ հայտարարություն էր տարածել և պնդել, թե պատրաստ է ոչնչացնել հայկական օդուժը, եթե այն փորձի մոտենալ ադրբեջանական բանակի դիրքերին: Առանց հասցեատերեր ու մանրամասներ նշելու՝ համանախագահները միաժամանակ տեղեկացնում են՝ արտգործնախարարների հետ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և նախարարներից խնդրել են պարզաբանել «վերջերս հնչած որոշ հայտարարություններ և միջադեպեր, որոնք մտահոգության տեղիք են տվել»: Թե ինչպես են կողմերը արձագանքել՝ միջնորդները չեն մանրամասնել: «Այդ համատեքստում նախարարները հաստատեցին բանակցային գործընթացը ակտիվացնելու և լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը», նշել էին համանախագահները: Ու հանկարծ Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովն իր նրբերանգներով ուշագրավ է դառնում: Այդ մասին նույնիսկ ռուսաստանյան «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովն էր նյութում նկարագրել: Այսպես, հեղինակը գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը համարում է մեկուկես րոպեն՝ լուսանկարվելու արարողությունից հետո Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահի շփումը: «Բոլորն այնտեղ յուրայիններ էին, բոլորն իրար համար ճանաչելի և հասանելի», ըստ aravot.am-ի, գրել էր Կոլեսնիկովը: «Հնարավոր է, նրանք բոլորը դեռ լիովին չեն հարմարվել Հայաստանի նոր վարչապետին, բայց վերջինս էլ նրանց մեջ, թվում է, այնքան էլ օտար չէ: Ահա նրանք գնում են լուսանկարվելու, և Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահները մի փոքր առաջ են ընկնում: Որոշակի տարածության վրա նրանց է հետևում Հայաստանի վարչապետը, և առայժմ նրա կողքը ոչ մեկ չկա, քանի որ նրանք, ովքեր կարող էին լինել, Ադրբեջանի նախագահի շրջապատում են, և թվում է, Նիկոլ Փաշինյանն այնտեղ տեղ չունի: Բայց հանկարծ Իլհամ Ալիևը հասնում է Նիկոլ Փաշինյանի հետևից, ու հանկարծ նրանք ոչ միայն կողք կողքի են քայլում, այլև սկսում են զրուցել: Եվ բոլորովին ոչ որովհետև կողք կողքի լուռ քայլելն անհարմար է, այլ հենց այն բանի համար, որ Իլհամ Ալիևն ասելու բան ուներ, իսկ Նիկոլ Փաշինյանը լսելու բան ուներ, և նրանք այնքան են տարվում, որ երբ արդեն արարողության ժամանակ կանգնած են իրար կողք՝ այբբենական կարգով, շարունակում են ու շարունակում: Այդպիսի մեկուկես րոպեում, թվում է, ավելի շատ բան է հնարավոր պայմանավորել, քան պաշտոնական երկկողմ հանդիպման մեկուկես ժամվա ընթացքում, որը հիմա նույնպես, թվում է, սարերի հետևում չէ»: Ապա, գագաթնաժողովից հետո տարածվում են այլ ուշագրավ կադրեր. Նիկոլ Փաշինյանը մոտենում է Վլադիմիր Պուտինին, և նրանք 5-6 րոպե ակտիվ քննարկում են ինչ-որ բան արդեն երկուսով, ընդ որում, Վլադիմիր Պուտինը, թվում է, ավելի տարված է, քան նրա գործընկերը՝ ինչ-որ շարժումներ է անում և անգամ ժամանակ առ ժամանակ ձեռքերը թափահարում... Ի՞նչ է ասել Ալիևը՝ շտապելով Փաշինյանի կողմը, ի՞նչ է նա նրան պատասխանել: Ի՞նչ էր ասում Պուտինը՝ Փաշինյանին ու ինչ էր ցանկանում նա լսել Փաշինյանից... Այսպես, Դուշանբեն դարձավ ժեստերի մի յուրօրինակ ժամադրավայր, որտեղ շփումներից հետո զարգացումներին հետագայում կհետևենք: Մետաքսյա Շալունց

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am