Ծռերը շարքային հաճախորդ, թե վտանգավոր ական

Հայաստանում ծնունդ առավ եւս մեկ կուսակցություն՝ «Սասնա ծռերը» հիմնադիր համագումարում հայտարարեցին կուսակցություն դառնալու մասին։ Խոսքը Ժիրայր Սեֆիլյանի թիմի մասին է, որը երկու տարի առաջ զինված ապստամբությամբ գրավեց ՊՊԾ գունդը եւ այն, ինչ տեղի ունեցավ, գիտենք բոլորս, ինչպես որ գիտենք՝ չլիներ թավշյա հեղափոխությունը, Աստված գիտե, թե ինչ կլիներ Սասնա ծռերի տղաների հետ, որոնք, սակայն, այսօր ազատության մեջ են ու քաղաքականությամբ զբաղվելու հայտ են ներկայացնում: Ինչով է տարբերվելու այս կուսակցությունը Հայաստանում գործող 70-ից ավել կուսակցություններից, ինչ նոր խոսք է բերելու քաղաքականություն, ինչով է մրցակցելու դաշտում գոյություն ունեցող մեծ խաղացողների հետ, առայժմ անհայտ է: Ընդհանրապես Սասնա ծռերի կուսակցություն դառնալն ինքնին անհասկանալի է նոր Հայաստանում: Զինված ապստամբությունից երկու տարի չանցած Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, բաց ձեռքերի հեղափոխություն՝ ի հեճուկս Ծռերի ու նրանց համակիրների, որոնք համարում էին, որ չկա առանց զենքի փրկություն: Եւ ահա, այդ ամենից հետո Հայաստանում ձեւավորվում է մի կուսակցություն, որի գաղափարական հետեւորդները շարունակում են պնդել ապստամբության իրավունքի իրացման արդարացիությունը եւ ասում, որ կօգտվեն այդ իրանունքից ցանկացած պահի, երբ դրա անհրաժեշտությունը զգան, երբ դրա հիմքերը իշխանությունները ստեղծեն: Իհարկ, այսօր նրանք ողջ կազմով աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ անվերապահ ընդունում նրա ցանկացած քայլը, սակայն պատից կախված հրացանը, որ մի օր կրակելու է, դրանում թող ոչ ոք չկասկածի: Մյուս կողմից՝ Սասնա ծռերի քաղաքական նկրտումների համար պարարտ հող ստեղծեց Նիկոլ Փաշինյանը, անկախ ամեն ինչից տեղի էր ունեցել զինված ապստամբություն, որի ընթացքում մարդկային կորուստներ եղան եւ Ծռերի ազատության համար պատասխանատվությունը նախեւառաջ Նիկոլ Փաշինյանինն է, քանզի դատարանները ինքնուրույն չէին գնա նման որոշման… Եւ ուրեմն, Փաշինյանի ինչին է պետք այս կուսակցությունը, եթե այն ինչ-որ պահի կարող է ռումբ դառնալ իր իշխանության տակ: Գաղտնիք չէ Արցախի հարցում Ժիրայր Սեֆիլյանի եւ իր թիմի արմատական դիրքորոշումը: Ըստ ամենայնի՝ Փաշինյանն էլ Սերժ Սարգսյանի փորձված մեթոդներով քաղաքական դաշտը վերաձեւում է իր ճաշակին համապատասխան եւ Ծռերին որպես վստահելի հաճախորդ պահելու է Ռուսաստանի դեմ մանեւրելու նպատակով: Հիշենք, որ երկու տարի առաջ ապստամբությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ շրջանառության մեջ դրվեց Ռուսաստանի ջանքերով ազատագրված տարածքների վերադարձի թեման: Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am