Ծառուկյանը ճակատագրական ընտրության առջեւ,որ ճանապարհը կընտրի

Մինչեւ տարեվերջ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը փոթորիկ է առաջացրել քաղաքական դաշտում: Ընտրությունների հեռանկարին ընդդիմացող Հանրապետականներին միացել են նաեւ Գագիկ Ծառուկյանի կուսակիցները, որոնք միմյանց հերթ չտալով հայտարարում են, որ դա հանգեցնելու է քաղաքական մենաշնորհի: ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը պարզ ու հստակ բացատրել է, որ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտում ընտրություն չի կարելի անել, քանի որ կունենանք քաղաքական նոր մենաշնորհ: Ի պատասխան կառավարության հիմնավորումների, որ ներդրումներ չեն իրականացվում, Մելքումյանը ասել է, որ կառավարությունն ինքն է հապաղում Հարկային օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչել եւ նպաստել այդ հնարավորությանը: Մի խոսքով՝ բազմաթիվ ԲՀԿ-ականների հայտարարությունները խոսում են այն բանի մասին, որ Ծառուկյանի թիմում նույնպես կողմ չեն մոտ ժամկետներում արտահերթ ընտրություններին: Տեղեկություններ կան, որ նոր իշխանություններին հակադրվելու հարցում Ծառուկյանը ստացել է արտաքին աջակցություն, բնականաբար Ռուսաստանի մասին է խոսքը եւ թիմում հրահանգ է իջեցվել կոշտ հակադարձել արտահերթի պնդումներին: Ընդհանրապես միջազգային հանրության մոտ առկա տրամադրություններից տեսանելի է դառնում, որ նրանք կողմ են կոնսեսուսային ճանապարհով հարցերի լուծմանը եւ ոչ թե ժողովրդական ճնշման միջոցով, հատկապես հիմա, երբ դա կընկալվի պետական մի օղակի՝ գործադիրի կողմից օրենսդիրի վրա ճնշում: Միանգամայն անփարատելի են ԲՀԿ-ականների կասկածները եւ մոտ ժամանակներում արտահերթ ընտրությունների դեպքում նրանք բացառվում է, որ ավելի լավ արդյունքներ գրանցեն, քան ավագանու ընտրություններին ստացած 7 տոկոսն է: Քանի որ արտահերթին մասնակցելու հայտ ունի նաեւ ՀՀԿ-ն, իսկ ավագանու ընտրությանը վերջինիս ընտրազանգվածից որոշակի մաս աջակցել է ԲՀԿ-ին: Իսկ եթե ոչնչացվում է Ծառուկյանի քաղաքական կապիտալը, նշանակում է նա կորցնում է քաղաքական գործընթացների վրա ազդեցության գործոնը: Եթե հիմա ՀՀԿ-ն համարվում է հակահեղափոխական ուժ եւ չնայած խորհրդարանում ունեցած մեծամասնությանը՝ նրա որոշումը օբյեկտիվ պատճառներով չի կարող որոշիչ լինել, ապա այլ է դառնում իրավիճակը, երբ արտահերթ ընտրությունները մոտ ժամկետներում անցկացնելու որոշմանն ընդդիմանում է նաեւ ԲՀԿ-ն: Սա նշանակում է, որ քաղաքական դաշտում, մեծ հաշվով, կոնսենսուս չկա այդ հարցում: Իհարկե, իշխանությունը Գագիկ Ծառուկյանին առճակատումից պահելու բոլոր ռեսուրսները, օրինակ խոստում, որ նա մահակի տակ չի ընկնի, ինչպես մնացած գործարարները եւ ավելի լավ պայմաններ, քան նախորդ իշխանությունների դեպքում, սակայն Ծառուկյանը բոլորից լավ է հասկանում, որ իրեն չեն տրվելու երաշխիքներ, որ ընտրություններից հետո կպահպանի արտոնյալի կարգավիճակը: Իսկ ձգելով ժամանակ՝ այն կարող է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի օգտին աշխատել՝ հետագա հնարավոր համագործակցության հեռանկարով: Այս ամենը հաշվարկելով, թե որ ճանապարհը կընտրի Ծառուկյանը դժվար է ասել: Անի Սահակյան

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am