Ինչ պլաններ են կազմել ՀՀԿ-ում

Հանրապետական կուսակցությունը երկարատև ընդմիջումից հետո երեկ Գործադիր մարմնի նիստ է անցկացրել, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստի, դրա ընթացքի և քննարկվող հարցերի մասին ՀՀԿ-ից պաշտոնապես ոչինչ չեն հաղորդում, սակայն կուսակցականների հայտարարությունները մատնում են ՀՀԿ-ում տիրող մթնոլորտը: Բանն այն է, որ կուսակցությունում ԳՄ վերջի նիստն անց է կացվել հուլիսին, երբ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չուներ արտահերթ ընտրությունները մինչեւ տարեվերջ անելու: Տրամաբանորեն ՀՀԿ-ում գոնե նախեւառաջ պետք է քննարկեին այս հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, ինչը եղել , սակայն կուսակցության պահվածքից պարզ է դառնում, որ ՀՀԿ-ում մեծ հաշվով վերջնական որոշման չեն հանգել, այլապես կուսակցության խոսնակը, կամ գաղափարական գծի ներկայացուցիչները նիստից հետո լրագրողներին կհայտներ ՀՀԿ-ի պլանների մասին: Հանրապետականների հայտարարություններից, այդուհանդերձ որոշ եզրահանգումներ կարելի է անել, նախ այն, որ քննարկվել է արտահերթ ընտրությունները եւ անկախ դրանք անցկացնելու ժամկետներից պարտադիր մասնակցության որոշում կայացվել: Գալուստ Սահակյանն է հայտարարել՝ եթե նույնիսկ ընտրություններն տարեվերջին անցկացվեն, միեւնույնէ ՀՀԿ-ն կմասնակցի: Սահակյանը միեւնույն ժամանակ ասել է, որ խորհրդարանի ինքնալուծարումը կլինի պետության խայտառակությունը: Կարինե Աճեմյանն է հռետորական հարց է հնչեցրել՝ ուզում եք միակուսակցական համակարգ հիմնել: Ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ում գնահատել են իրենց եւ առհասարակ արտահերթ ընտրություններին այլ ուժերի շանսերը ու եզրահանգել, որ հեղափոխական էյֆորիայի մթնոլորտում գրեթե ոչ մի ուժ անցողիկ շանսեր չունի: Իսկ, ահա, Էդուարդ Շարմազանովը աում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում այլեւս մեծամասնություն չէ ու պետք չէ ասել, թե ՀՀԿ-ն կարող է տապալել ցանկացած նախաձեռնություն: Նա ասել է, որ թե մուրճն է Փաշինյանի ձեռքում, թե մեխը, այնպես որ, ինչ ուզում է թող անի, ուզում է արտահերթ ընտրություն անի, թող անի, ՀՀԿ-ն ունի 49 ձայն եւ մեծամասնությունն ըստ էության աջակցում է Փփաշինյանին: Այսպիսով՝ ՀՀԿ նիստից հետո ի հայտ է եկել կուսակցության ներսում առկա խառնաշփոթը: Եթե նախկինում Շշարմազանովը եւ էլի ուրիշներ հայտարարում էին, որ այս խորհրդարանը կաշխատի մինչեւ 2020 թվականը, քանի որ այն լեգիտիմ է եւ չի խոչընդոտում կառավարության որեւէ ծրագիր, ապա նիստից հետո պարզ է դառնում, որ ՀՀԿ-ում հասկացել են, որ արտահերթ ընտրություններին դիմակայելու ռեսուրս այլեւս չունեն: Գուցե մեկ-երկու ամիս առաջ նրանց հույսը արտաքին աջակցությունն էր, բայց Երեւանի ավագանու ընտրությունները դարձան հեղափոխության լիգիտիմության առաջին ակտը եւ այսուհետ այլեւս դժվար է վիճարկել նոր իշխանությունների լեգիտիմության հարցը: Մյուս կողմից՝ վիճարկելու պարագայում Փաշինյանը արտահերթ ընտրությունների հարցը կլուծի սահմանադրական հանրաքվեի ճանապարհով: Հետեւաբար ՀՀԿ-ում կոշտ դիմադրություն ցույց չեն տաիս, բայցեւ չեն հանձնվում: Ի վերջո Հայաստանում քաղաքականությունը ֆորսմաժորային իրավիճակներից է կախված, ամիսներ առաջ Սերժ Սարգսյանն էլ չէր պատկերացնում , որ ինչ-ինչ պատճառներով կրիտիկական զանգված դուրս կգա փողոց, հիմա էլ նա կարող է կասկածել, որ այդ զանգվածը կրկին իր աջակցությունը կհայտնի Փաշինյանին եւ ուրեմն մի կողմից ՀՀԿ-ում չեն դիմադրում արտահերթ ընտրություններին, մյուս կողմից չեն հանձնվի մինչեւ վերջին պահը: Վարչապետի հրաժարականից հետո ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, կլինի հանրային դիմադրություն, կրկին հետ կկանգնի, չի լինի, ուրեմն հակահեղափոխությունը կհաջողվի; Անի Սահակյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am