Մարալիկում շարունակվում է ՀՀԿ-ական 14 տարվա քաղաքապետի դեմ բողոքի ակցիան, արդեն մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել: «Վերջապես վերջ տան էդ դերասանությանը, էս շոուին, ՏԻՄ-ը դարձնենք իրական, հանձնենք ժողովրդին, տանք ու պահանջենք»,-
հայտարարեց քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող մարալիկցի տղամարդը: Մեկ այլ մարալիկցի հայտարարեց, որ 72 ժամ քաղաքապետարանը փակ են պահելու, եթե դա չօգնի՝ կփակեն փոստը, ապա՝ բանկը: «Ավագանին էլ պետք է հրաժարվի, էն ավագանին, որը ժողովրդի խաղաղ ցույցի ժամանակ ելել էր, ասում էր՝ խմած եք եղել, թմրանյութի ազդեցության տակ»,-հայտարարեց տղամարդը: Ապա պահանջը ձևակերպվեց այսպես. «Համայնքապետը մերը չի, համայնքապետարանը մերը չի, թող գնա, իր տանն աշխատի»:
tert.am
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը