Կառավարության պաշտոնյայի խոստովանությունը՝ անգործության են մատնված

Կառավարության գլխավոր գործավար Նարե Գրիգորյանի ազատման պատմությունը վերջին օրերին լրատվադաշտի ամենաքննարկվող թեմաներից է, որն այնքան ջուր քաշեց, որ ջրի երես հանեց նոր իշխանությունների որոշ բացեր։ Նախ հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Նարե Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում «Այսօրվանից գործազուրկ եմ – Նիկոլի ականջը կանչի» վերտառությամբ գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Գրիգորյանի խոսքով` իրեն աշխատանքից ազատելու պատճառն այն էր, որ ինքը, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էր երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էր պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Երկու օր անց գործազուրկ տիկնոջը օգնության ձեռք մեկնեց վարչապետի տիկինը՝ Սննա Հակոբյանը՝ առաջարկելով նրան աշխատանք իր «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Թվում էր, թե ամեն ինչ հանդարտվել է, սակայն այսօր պարզաբանմամբ հանդես եկավ նաեւ Էդուարդ Աղաջանյանը՝ բացահայտ խոստովանելով, որ իր ենթական՝ Վահան Պապիկյանը եւ ընդհանրապես կառավարությունը անգործության է մատնված։ Աղաջանյանը նախ երկար-բարակ ներկայացնում է իր և Նարեի, ինչպես նաեւ իր եւ Վահան Պապիկյանի զրույցը ու ներկայացնում արդյունքը, որը բնականաբար, տիկնոջ օգտին չի խոսում․«Եվ ի՞նչ պատկեր ունենք այստեղ Նարեի պարագայում: Պարզվում է, որ սույն տիկինը վերջին մեկ ամսում ամենաուշը լքել է Կառավարության շենքը ժամը 18:28-ին: Ավելին, պարզվում է, որ նա պարբերաբար նաև ուշացել է գործից՝ ներկայանալով, օրինակ, ժամը 13:00-ին» անմեղորեն խոստովանում է Աղաջանյանը։ Ստացվում է, որ պետական աշխատողը պարբերաբար ուշանում է աշխատանքից, իսկ կառավարության գործերի կառավարիչն աչք է փակում այդ փաստի վրա, սա, իհարկե, այս պատմության ամենաաննշան դրվագն է, սակայն խոսում է այս իշխանությունների անփութության եւ անգործության մասին։ Հետեւաբար կամ Աղաջանյանը պետք է ամեն ինչ անի ազատվելու գործերի կառավարչից, կամ էլ Փաշինյանը՝ Աղաջանյանից՝ կառավարության աշխատանքները այսպես թերացումներով կազմակերպելու համար։ Տիկնոջ աշխատանքից ազատման պատմությունը նաեւ ջրի երես հանեց այն փաստը, որ Փաշինյանի իշխանությունում արդեն թեւեր են ձեւավորվել, որոնք ակտիվորեն պայքարում են մեկը մյուսի դեմ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահան Պապիկյանը Աղաջանյանի մտերիմ ընկերն է, դրա համար էլ Աղաջանյանն անձամբ պարզաբանումներ ներկայացրեց, մինչդեռ Պապիկյանից առաջ նույն պաշտոնում Գևորգ Աճեմյանի շուրջ բարձրացված աղմուկն ավելի մեծ էր, սակայն Աղաջանյանը պաշտպանության որեւէ փորձ չարեց։ Հիշեցնենք, որ Աճեմյանի աշխատանքից հեռացման հիմնական պատճառը դարձավ նրա կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը, ըստ տեղեկությունների՝ նա սպառնալիքներ էր հնչեցրել «Աշտարակ կաթ»-ի սեփականատիրոջ նկատմամբ, ասելով, որ այն կվերադարձնի նախկին սեփականատիրոջը։ Ավելին, տեղեկություններ կան, որ Աճեմյանը վայելում էր Փաշինյանի համակրանքը, սակայն դա չխոչընդոտեց, որպեսզի Աղաջանյանն ու առաջին փոխվարչապետ Արարատ Միզոյանը Աճեմյանի շուրջ բարձրացված աղմուկը ավելի հնչեղ դարձնեն, սեփական ֆեյքերի բանակով տարածեն այդ հրապարակումները, որն ի վերջո հանգեցրեց Աճեմյանի հեռացմանը։ Կառավարության մեր աղբյուրը նաեւ պատահական չի համարում, որ Նարե Գրիգորյանին աշխատանքի առաջարկ է արել Աննա Հակոբյանը։ Անի Սահակյան

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am