Որևէ քաղաքական գործընթաց չպետք է լինի ինքնանպատակ կամ ինչ-որ մեկի անձնական ցանկությամբ. Տոնոյան

Aravot.am-ը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։ -Վերջին օրերին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված, ԲՀԿ-ի հռետորաբանությունը կարծես թե որոշակիորեն կոշտացել է: «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ հստակ դեմ են արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ: -Նախ, եկեք հստակեցնենք մի հանգամանք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած քննարկումների ձևաչափին: Բազմաթիվ հարցականներ իրենց պատասխանները պետք է ստանան հենց այս քննարկումների արդյունքում: Ինչ վերաբերվում է ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հետ կապված հարցին, ապա ուզում եմ նշել, որ որևէ քաղաքական գործընթաց մեր երկրում, այն էլ Նոր Հայաստանի իրողության պայմաններում, չպետք է լինի պարզապես ինքնանպատակ: Սա այն դեպքը չէ, երբ պետք է առաջնորդվել առանձին մարդկանց ցանկություններով ու անձնական ամբիցիաներով, կամ առանձին ուժերի քաղաքական նպատակահարմարությամբ: Բոլորի համար էլ պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ենթադրում է երկարատև կազմակերպչական աշխատանք, համակարգված գործիքակազմ: Չի կարելի պարզապես ափալ-թափալ որոշել ու անցկացնել համապետական ընտրություն: Այս շտապողականությունը որևէ լավ բանի չի հանգեցնելու: Առավել քան ակնհայտ է, որ ընդամենը մի քանի ամիս տարբերությամբ երկու խոշորագույն ընտրությունների կազմակերպումը ինչպիսի ռեսուրսների օգտագործում է ենթադրում և այսօր, երբ դեռ քաղաքական ուժերը ուշքի չեն եկել Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներից՝ արագացված ռեժիմով անցում կատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ կարծում եմ բազմաթիվ խնդիրներ է առաջ քաշելու: Բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար մրցակցային պայմաններ ունենան վերադասավորվելու և ընտրություններին մասնակցելու: – Բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նաեւ հանրային պահանջ կա: – Ոչ ոք իհարկե չի քննարկում ժողովրդի կողմից բարձրացված հանրային պահանջի առկայությունը, եթե այդպիսին իհարկե լինի, թե օր առաջ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Բայց միթե՞ մենք այժմ պատրաստ ենք այդ ընտրությունների անցկացմանը: Միթե՞ արդեն ընդունվեց նոր Ընտրական օրենսգիրքը, միթե՞ արդեն իսկ լուծվեցին ընտրությունների անցկացման ընթացքում ի հայտ եկող բազմաթիվ խնդիրները, միթե՞ մենք արդեն ունենք մատնահետքերի ճանաչման միասնական համակարգ, միթե՞ ցուցակներից արդեն անհետացան մահացած քաղաքացիների անունները: Սրանք հարցեր ու խնդիրներ են, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ այս խնդիրների լուծման անհրաժեշտությունը նաև ֆիքսված է կառավարության ծրագրում: Այս ամենից զատ, Հայաստանը նաև Եվրոպայի խորհրդի անդամ է և մենք ունենք ստանձնած պարտավորություններ և պարզապես չենք կարող անտեսել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումն այն մասին, որ ընտրությունները կարող են անցկացվել նոր Ընտրական օրենսգրքի հաստատումից ոչ շուտ՝ քան 7 ամիս ժամկետում: Այսօր տարվել ավագանու ընտրություններում տարած հաղթանակի էյֆորիայով և փորձել օր առաջ անցկացնել համապետական ընտրություններ, ըստ իս ճիշտ չէ: Պետությունը պետք է պատրաստ լինի այդ ընտրությունների անցկացմանը: Աղբյուրը՝ aravot.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am