«Սասնա Ծռեր» կուսակցության համագումարին առաջարկվեց նախագահության անդամ ընտրել Ժիրայր Սեֆիլյանին:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության հարցը դեռևս ձգձգվում է, այդ իսկ պատճառով նա դեռևս չի կարող պաշտոնապես ներգրավվել և լինել համագումարի նախաձեռնող:
Արդյունքում հիմնադիր համագումարի նախագահության անդամներ ընտրվեցին Գարեգին Չուգասզյանը և Վարուժան Ավետիսյանը:
Վ. Ավետիսյանն իր ելույթում նշեց. «Առաջին հերթին պետք է ազատագրվել Երրորդ Հանրապետության իրավակարգային համակարգից, որի նպատակն էր պահպանել ռուսական գաղութատիրությունը: Սպիտակ ցեղասպանությունը չի կարող գերադասելի լինել կարմիր ցեղասպանությունից: Երկուսն էլ նույն արդյունքն են ունենում, ուստի թուրքական յաթաղանի փոխարեն ռուսական սապոգի իբրև թե իմաստուն երկընտրանք ընդամենը մահվան ժամանակի և մեթոդի ընտրություն է: Մենք մերժում ենք ներկայիս հայկական պետականությունը որպես ռուս-թուրքական դաշինքի ու ագրեսիայի մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Սովետական Հայաստանի ժառանգորդ համարող հայեցակարգը, ինչպես նաև դրա իրագործումից բխող իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտ հայությունից նրա արցախաբնակ հատվածը տարանջատող կործանարար մոտեցումները»:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը