ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է, որում ասված է.
««Ժամանակ» թերթը ««Ջարդ»՝ ԱԻՆ-ում» վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարել, որ թերթի տեղեկություններով Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է: Այս կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նախարարությունից հեռանում են այն կադրերը, որոնք թերացել են ծառայողական պարտականությունները կատարելիս, ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերել ծառայությանը կամ օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքում են գտնվում:
Շրջանառվող այն լուրերը, թե նոր նշանակումները լինելու են դրսից, չեն համապատասխանում իրականությանը: ԱԻ համակարգից հեռացող կադրերին վերահայտարարման արդյունքում փոխարինելու են երկար տարիների փորձառություն ու գիտելիք ունեցող սպայական կազմի իրենց ենթակաները, որոնք արժանացել են առաջխաղացման: Կադրային փոփոխությունների գործընթացը բնականոն է և կրելու է շարունակական բնույթ»:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը