Խոշոր ավտովթար Էջմիածնում. Մայր Աթոռի մամլո դիվանի դիմաց ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում՝ Մայր Աթոռի մամլո դիվանի գլխավոր մուտքի դիմաց, ճակատ-ճակատի բախվել Վաղաշապատ քաղաքի բնակիչներ՝ 44-ամյա Էմիլ Զուլումյանի վարած BMW մակնիշի DO 333 համարանիշի և 32-ամյա Գևորգ Մելքոնյանի վարած Mercedes C280 մակնիշի 13 XO 013 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվաածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, սահմանազատել տարածքը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Էվինյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am