Բաքու՝ թեյ խմելու. Փաշինյանի ու Ալիևի հայացքները Դուշանբեում՝ Պուտինի հսկողության ներքո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նա աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և երեկ արդեն հանդիպել է այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Տաջիկստանի նախագահը ողջունելով Նիկոլ Փաշինյանին Դուշանբեում` նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և նրան մաղթել հաջողություններ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում: Էմոմալի Ռահմոնը գոհունակություն է հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ընդլայնման ու դրանց նոր թափ հաղորդելու ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը: Երեկ երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին: Դուշանբեում սպասում են Պուտինին ու Ալիևին: Հիշեցնենք, երեկ կարճատև աշխատանքային այցով Բաքու էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններն էին, այնուհետև Ալիևն ու Պուտինը ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներն էին, որն անցկացվում է 2010 թվականից։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Պուտինն ու Ալիևը հանդիպել էին սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում։ Այդ բանակցություններին մի շարք փաստաթղթեր էին ստորագրվել։ Ուշակովն ասել է, որ Բաքվում Ալիև-Պուտին հանդիպմանը քննարկվելու է սեպտեմբերի 1-ի պայմանավորվածությունների ընթացքը։ Իսկ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքում Պուտինն ու Ալիևը համատեղ հայտարարություն էին ընդունել, նշելով երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության առաջնահերթությունները: Բաքուն և Մոսկվան համագործակցության 10 համաձայնագիր էին ստորագրել, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում: Մասնավորապես «Ռոսնեվտ» ռուսական էներգետիկ հսկան ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը համատեղ հետազոտելու են Կասպիցի նավթի ու գազի պաշարները Ապշերոն թերակղզուց հյուսիս ընկած հատվածում: Բայց սա ամենը չէ, ըստ Ուշակովի, Ադրբեջանի նախագահի հետ Պուտինը կհանդիպի նաև Դուշանբեում, որտեղ ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, ժամեր առաջ Բաքվում Պուտին-Ալիև հանդիպումից հետո էլ դեռ Պուտինը Ալիևի հետ քննարկելու թեմաներ ունի: Առաջին անգամ Փաշինյանն ու Ալիևը միասին ներկա են եղել Մոսկվայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և ծանոթացել միմյանց հետ, սա փաստորեն կլինի Փաշինյան-Ալիև երկրորդ հանդիպումը՝ այլ մթնոլորտում: Իսկ մինչ այդ, Ռուսաստանը բարձր է գնահատել Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ իշխանությունների և հանրության աջակցությունը, երեկ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նշելով, որ հանրապետությունում գործում է ավելի քան 300 դպրոց, որտեղ ռուսերեն լեզվով են դասավանդում: Կարճատև այցի ընթացքում Կրեմլի ղեկավարը Բաքվում թեյի սեղանի շուրջ առանձնազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մամուլի համար հայտարարություններ չեն հնչել: Մինչ այդ ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումին՝ Պուտինը հայտարարել է. - «Մենք դեռևս Սոչիում նշել ենք, որ հարաբերությունները դրական են զարգանում տնտեսությունում և այլ ոլորտներում»: Հիշեցնենք, Սոչիում Պուտին-Ալիև հանդիպմանը քննարկվել էր նաև Ղարաբաղի հարցը: Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը. «Որպես Մինսկի Խմբի անդամ երկիր Ռուսաստանը կշարունակի հնարավորինս աջակցություն ցուցաբերել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Իսկ Ալիևն ասել էր, որ Ռուսաստանը Ադրբեջանի հարևանն է, պատմական գործընկերն ու բարեկամը և հույս հայտնել, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը հակամարտության կարգավորման գործում: Նա հիշեցրել էր, որ Ադրբեջանը ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից և այդ համագործակցությունը աճի միտում ունի՝ հանդիպմանը քննարկվել է նաև ռազմա-տեխնիկական ոլորտում հետագա համագործակցության հարցերը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am