Սպառնալիքների փուլ՝ Հայաստանի հարևանի ու դաշնակցի համար

«ԱՄՆ-ը ձեզ չի թելադրի, թե ինչպես ապրել, աշխատել կամ աղոթել» Երկու օր առաջ միջազգային մասշտաբի կարևոր ուղերձներ հնչեցին, որոնք առնչվում են մեր հարևան Իրանին և ռազմավարական դաշնակից Ռուսաստանին: Եվ, եթե Վաշինգտոնի քաղաքականությունն այսպես շարունակվի, թերեւս, Հայաստանի իշխանություններն էլ պետք է արտաքին քաղաքականությունում խիստ զգուշավորություն ցուցաբերեն՝ չզոհաբերելով ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ հարաբերությունները: «Միացյալ Նահանգներն այսօր շատ ավելի ուժեղ է քան երկու տարի առաջ, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը», ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի լիագումար նիստում հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` դիմելով դահլիճում հավաքված պետությունների ղեկավարներին: Նա, իհարկե, պնդեց, որ Վաշինգտոնը ցանկանում է հարաբերություններն աշխարհի հետ կառուցել իրավահավասարության սկզբունքի վրա: «Միացյալ Նահանգները ձեզ չի թելադրի, թե ինչպես ապրել, աշխատել կամ աղոթել: Մենք միայն մի խնդրանք ունենք փոխարենը` դուք էլ հարգեք մեր ինքնիշխանությունը», ասաց Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից: Ինչպես և կարելի էր ենթադրել, Թրամփի ելույթի մի զգալի մասը նվիրված էր Իրանի հետ հարաբերություներին: ԱՄՆ նախագահը շարունակեց կոշտ հրեռոտառաբանություն կիրառել` կոչ անելով միջազգային հանրությանը հետևել Վաշինգտոնի քայլերին․ - «Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին մեկուսացնել Իրանի վարչակազմը, քանի դեռ այն շարունակում է իր ագրեսիան: Իրանի ղեկավարները շարունակում են քաոս, մահ և ավերածություններ տարածել: Նրանք չեն հարգում իրենց անմիջական հարևաններին, այլ պետությունների ինքնիշխանության սկզբունքը: Փոխարենը Իրանի ղեկավարները թալանում են երկրի ռեսուրսները` գնալով ինքնահարստացման ճանապարհով: Իրանի ժողովուրդն իրավացիորեն վրդովված է, որ իր ղեկավարները երկրի հարստությունը հանդիսացող միլիարդավոր դոլարներ են թալանել»: Անդրադառնալով Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու իր որոշմանը՝ Թրամփը ընդգծել է՝ այդ գործարքից հետո Թեհրանը առավել ագրեսիվ է դարձել և ազատվելով պատժամիջոցներից, ստացած եկամուտները ծախսել ահաբեկչության ֆինանսավորման վրա: Խոսելով սիրիական խնդրից` Թրամփը կրկին կենտրոնացավ Իրանի հարցի շուրջ: Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ, Սիրիայում խաղաղ կարգավորման որևէ տարբերակ չի կարող գործուն նշանակություն ունենալ, եթե այն չի լուծում Թեհրանի միջամտության հարցը սիրիական պետության ներքին գործերին: ԱՄՆ-ի նախագահի համոզմամբ, իր մերձավորաևելյան քաղաքականության ևս մեկ ակնառու հաջողությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն էր․ - «Այս տարի մենք ևս մեկ կարևոր քայլ ձեռնարկեցին Մերձավոր Արևելքում: Ես տեղափոխեցի ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ: Մեր արտաքին քաղաքականությունը չպետք է պատանդ հանդիսանա տարատեսակ հին դոգմաների, վարկաբեկված գաղափարախոսությունների և այսպես կոչված փորձագետների ձեռքում, որոնց հաշվարկները տարիներ շարունակ կրկին ու կրկին սխալ են դուրս գալիս»: Նաև կոշտ քննադատություն՝ Գերմանիայի ու Ռուսաստանի հասցին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Թրամփը բավական կոշտ քննադատության ենթարկեց նաև ԵՄ առաջատար պետության` Գերմանիայի իշխանություններին, որոնք շարունակում են համագործակցել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք» խողովակաշարի կառուցման գործում: Նա քննադատել է Գերմանիային և «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը. «Եթե Գերմանիան անհապաղ կերպով չփոխի իր քաղաքականությունը, այն լիակատար էներգետիկ կախվածության մեջ կընկնի Ռուսաստանից»: Շուրջ տասը րոպե շարունակված ելույթում Թրամփն, այսպիսով, քննադատեց Ռուսաստանին՝ Սիրիայի վարչակազմի կողմից իրականացված սպանդը հովանավորելու համար, ինչպես նաև պնդեց, որ Չինաստանը փորձում է միջամտել ամերիկյան կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններին: Թրամփը նշել է, որ ապագայում ԱՄՆ-ն պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել միայն «Ամերիկայի բարեկամներին» և ստուգել` «ինչն է գործում և ինչը՝ ոչ, և արդյոք մեր դոլարներն ու մեր պաշտպանությունը ստացած երկրները հաշվի առնու՞մ են մեր շահերը»: Իր հերթին, Լեհաստանը, որը փորձում է անկախանալ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումից, ԱՄՆ նախագահի գովասանքին է արժանացել: Վարշավան նաև Վաշինգտոնին խնդրել է իր տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայել: «Միլիարդներ, միլիարդավոր դոլարներ են ԱՄՆ-ից Չինաստան արտահոսել» «Նրանք աշխատում են իմ վարչակազմի դեմ, քանի որ առաջին անգամ Սպիտակ տուն է եկել մի ղեկավար, որը մարտահրավեր է նետում Չինաստանին առևտրի հարցում», - ասել է Թրամփը՝ առանց հավելյալ փաստեր ներկայացնելու: Չինաստանը չի ստանա ամերիկյան դոլարները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հաստատել է Չինաստանի դեմ առևտրային պատերազմը շարունակելու մտադրությունը: Նա, սակայն, նշել է, որ ԱՄՆ-ն բաց է Պեկինի հետ փոխգործակցության համար, բայց հավասար պայմաններում`այլ ոչ թե այն պայմաններով, որոնք գործել են նախորդ վարչակազմերի օրոք: Հիշեցնենք, որ Վաշինգտոնն իր նոր քաղաքականությունը պատճառաբանում է նրանով, որ Չինաստանը ցանկանում է տապալել Թրամփին և միջամտում է առաջիկա ընտրություններին: «Միլիարդներ, միլիարդավոր դոլարներ են ԱՄՆ-ից Չինաստան արտահոսել: Մենք այդպիսի բան չենք հանդուրժի, ամեն ինչ պետք է ազնիվ լինի: 215 միլիարդ դոլարն այժմ մեզ մոտ կմնա, և մեր տնտեսության վրա այլևս ոչ մի ազդեցություն չկա: Եվ չի լինի: Չինաստանը փորձել է միջամտել մեր ընտրություններին, որպեսզի ես պարտվեմ. չէ՞ որ նախկինում նրանք այդպիսի մարտահրավերի հետ չեն բախվել: Ես կցանկանայի բացել Չինաստանը մեր ֆերմերների և արդյունաբերողների համար, սակայն այն չի ցանկանում բացվել: Նրանք 25-55 տոկոս մաքսատուրք սահմանեցին, մենք ի պատասխան ոչինչ չարեցինք: Այժմ իրավիճակն այլ է: Եվ այժմ շահողը մենք ենք»,-ասել է Թրամփը: Այսպես, Թրամփի ելույթը կարելի է բավական կոշտ համարել առհասարակ աշխարհին ԱՄՆ-ի դերն ու ուժը ցուցադրելու առումով: Թրամփի ելույթը վկայեց այն մասին, որ Վաշինգտոնը շարունակելու է կոշտ քաղաքականությունը Հայաստանի հարևան Իրանի հետ: «Եվրոպական երկրները պետք է խզեն դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ», շեշտում է Վաշինգտոնը ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակեցին Իրանի նկատմամբ «հարձակումը»: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի շուրջ համաժողովի ժամանակ Թեհրանի իշխանություններին «ապօրինությունների ռեժիմ» է անվանել՝ եվրոպական երկրներին բոլոր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ խզելու կոչ անելով: «Վերջին 40 տարվա ընթացքում Իրանի գործողություններն ապացուցել են, որ Թեհրանը ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողների թվին է պատկանում: Իրանի իշխող ռեժիմն ապօրինությունների ռեժիմ է», հայտարարել է Փոմփեոն՝ Իրանին մեղադրելով նաև Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: «Մի քանի շաբաթ առաջ մեր դաշնակիցները դադարեցրել են բոլոր դիվանագիտական ուղևորությունները դեպի Իրան՝ ի պատասխան ահաբեկչությունների օժանադակության… Հույս ունենք, որ ավելի շատ եվրոպական երկրների կողմից այդպիսի քայլերի ականատես կլինենք»,- նշել է պետքարտուղարը: ԱՄՆ-ն այլ պետություններին թույլ չի տա շրջանցել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, նշել է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոթոնը: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կհետևի եվրոպական ընկերություններն ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանելու ԵՄ-ի նախաձեռնությանը. «Մենք թույլ չենք տա, որ Եվրոպան կամ որևէ մեկը շրջանցի մեր պատժամիջոցները»: Իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Ռուսաստանի միջուկային զենքը գլխավոր արտաքին սպառնալիքն Է համարել երկրի համար: Վիրջինիայի Ռազմական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ նա ասել է. «Կարծում եմ, որ, եթե խոսելու լինենք արտաքին մարտահրավերների մասին, առաջինը, ինչի վրա հարկ Է ուշադրություն դարձնել, միջուկային սպառնալիքն Է Ռուսաստանի կողմից, ավելի նվազ չափով Չինաստանը եւ, հավանաբար, Հյուսիսային Կորեան»: Մեթիսի խոսքով՝ ԿԺԴՀ-ն ամենաակտուալ խնդիրն Է երկրի համար, Ռուսաստանը՝ ամենաբարդ մարտահրավերը ռազմական առումով, իսկ Չինաստանը՝ երկարաժամկետ «քաղաքական սպառնալիքը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am