«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկրապահ կամավորական միության շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է` վերջերս ազատամարտիկների մի ստվար մասը սկսել է հայտարարություններ անել, թե որպես ԵԿՄ նախագահ տեսնում են միայն «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին: Սակայն հետաքրքիր է, որ ավելի վաղ, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նոր էր կալանավորվել, ազատամարտիկները խնդրեցին, որպեսզի ԵԿՄ-ն ղեկավար դառնա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Այսինքն` վերջինս ոչ թե ինքն է հավակնություններ ներկայացրել, այլ ազատամարտիկներն են նրան խնդրել, եւ փաստորեն վերջինս պարզապես չի կարողացել հաշվի չառնել նրանց խնդրանքը: Եվ հիմա էլ օրեր անց ազատամարտիկները կարծես թե փոշմանել են ու այս անգամ էլ անընդհատ բարձրաձայնում են Սասուն Միքայելյանի անունը: Եվ հիմա հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, Միքայելյանը չի ուզում, Սարգսյանն էլ չի ընտրվել, եւ ԵԿՄ համագումարը, որպես այդպիսին, առկախվել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը