Ето же վերին արտի ցորեն...

Նոր իշխանությունները որոշել են մոտ երկու հարյուր տասնյակից ավելի մարդկանց զրկել դիվանագիտական անձնագրերից: Օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, սահմանադրական դատարանի նախագահին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին),դիվանագետներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Հայաստանի Հանրապետության վարչապետի, իսկ նախորդ օրենքով՝ նախագահի թույլտվությամբ: Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին: Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս: Դիվանագիտական անձնագիրը «առանձնաշնորհ» չէ, ինչպես թվում է այն չեղարկելու որոշման հեղինակներին, այո, նախկինները չափն անցել են եւ նման անձնագրեր են տվել այնպիսինների անձնավորություններին, որոնք ոչ միջազգային մակարդակի սպորտսմեններ են, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանը, արվեստագետներ՝ Տիգրան Մանսուրյան եւ առհասարակ որեւէ մեկը, ում ավանդը այնքան մեծ է պետության զարգացման գործում, որին կարելի է դիվանագիտական անձնագիր շնորհել, ասենք Զորի Բալայան, բուհերի ռեկտորներ, Սաշիկ Սարգսյան եւ այլք: Միջպետական ու միջազգային համաձայնագրերով ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները ազատված են շատ երկրներ մուտքի թույլտվություն` վիզա ստանալու պահանջից:Եւ օրինակ Մխիթարյանի եւ առհասարակ որեւէ սպորտսմենի համար այդ անձնագրերը պետք են օդ ու ջրի պես: Քանի որ բյուրոկրատական քաշքշուկներին տեղյակ ենք բոլորս եւ այդ անձնագրերն ուղղակի սպորտսմեններին ազատում է ավելորդ քաշքշուկներից ու օգնում ողջ ներուժը կենտրոնացնել աշխատանքի վրա: Ի դեպ, Արսեն Ջուլֆալակյանը, ում եւս զրկել են դիվանագիտական անձնագրից, հայտարարեց, որ ինքը արդեն մեկ մարտ բաց է թողել անձնագրի բացակայության պատճառով, պետք է մեկներ Կանադա, սակայն չի հասցրել:Հետաքրքիր է, որ դիվանագիտական անձնագրից զրկվել են բոլոր նախկին վարչապետները, որոնք ավանդույթի ուժով մշտապես ունեցել են դիվանագիտական անձնագրեր, քանի որ սա պետական ինստիտուտ է եւ պաշտոնաթողությունից հետո էլ էքս պաշտոնյաները արտերկրում շատ են լինում: Բացառությամբ Արամ Սարգսյանի եւ Խոսրով Հարությունյանի, որոնք պատգամավորներ են եւ օերենքի ուժով պահպանում են այդ անձնագրերը: Դիվանագիտական անձնագրերից զրկվել են նաեւ նախկին առաջին տիկինները, սակայն միայն Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը հրապարակված ցանկում չկա։ Այսինքն նկատելի է, որ իշխանություննեը նույնիսկ այս հարցում են գործել սիրողական մակարդկում, այսինք, ոչնչացնել, ազատվել այն ամենից, ինչը նախկիններն են ստեղծել, սակայն պահպանել յուրայիններին, դիցուք առաջին նախագահի տիկնոջը: Ինչպես դասականներից մեկը կասեր՝<<Հեչ սիրուն չի>> ընկերներ, այո, զտեիք այդ ցանկը, դիվանագիտական անձնագրերը վերցնեիք բոլոր նրանցից, ովքեր չունեն դա կրելու արժանիքները , սակայն համատարած մերժեք այն ամենը միայն նրա համար, որ նախկինների ձեռամբ է եղել, դուրս է պետական մտածողությունից: Ծայրահեղ դեպքում՝ եթե մերժել, ապա մերժել բոլորին, Լյուդիմա Սարգսյանը կարելի է իմանալ ինչու պետք է ունենա դիվանագիտական անձնագիր իսկ տիկին Բելլան կամ Ռիտա Սարգսյանը՝ ոչ, ինչպես վերջինս կզարմանար՝ <<էտո ժէ վերին արտի ցորե՞ն>> Անի Սահակյան

դիտվել է 1475 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am