Ինչու՞ է Մոսկվան այդքան «դաղում» Փաշինյանի կառավարությանը

Մինչ Հայաստանի իշխանությունները տարածում են մոտ ապագայում Պուտինի՝ հայաստանյան այցի մասին տեղեկություններ, երեկ պաշտոնական Մոսկվան, կարելի է ասել, սթափեցրեց մեր իշխանավորներին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, բայց մինչև տարեվերջ քիչ հավանական է, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Իսկապես, քննարկվել է մեր նախագահի այցը Հայաստան կազմակերպելու հնարավորությունը, բայց հստակ Ժամկետներ առայժմ չեն քննարկվում»,- ասել է Ուշակովը: Ապա նա հավելել է, որ երկու նախագահներն այս տարի դեռ կհանդիպեն Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովին, ինչպես նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նիստին: Բացի այդ, նրա խոսքով՝ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, որը նույնպես երկու առաջնորդներին զրուցելու հնարավորություն է տալիս: «Այցի կամ որևէ ժամկետների հարցը առայժմ չեն քննարկվում… Կարծում եմ, որ թերևս այցի հարցում ավելի խելամիտ է պատրաստվել հաջորդ տարի»,- ասել է նա: Ուշակովը նաև հիշեցրել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել «բոլորովին վերջերս»: «Այս տարի նրանք արդեն հանդիպել են երեք անգամ, բավարար չափով հանգամանալից քննարկումներ են եղել: Մասնավորապես, վերջին անգամ նախագահն ու վարչապետը զրուցել են մոտ երեք ժամ, իսկապես լավ և հանգամանալից խոսել են»,- ընդգծել է Ուշակովը: Մեղմ ասած, Մոսկվան հասկացրել է, որ Պուտինն ու Փաշինյանը բավական հանդիպել են, և մոտ ապագայում Պուտինին չարժե սպասել Հայաստանում: Առհասարակ, Մոսկվան, որևէ առիթ բաց չի թողնում ցույց տալու Հայաստանին իշխանություններին իրենց տեղը: Երեկվա «միջադեպն» էլ, մի նոր առիթ էր: Այսօր Ռուսաստանի նախագահը աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարությանը, կմասնակցի միջտարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև կհետևի Ձյուդոյի միջազգային մրցաշարի եզրափակիչ խաղերին, հաղորդում է Կրեմլը: «Ադրբեջանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ նախարարների մակարդակով, շատ ակտիվ է», - լրագրողներին ասել է նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնելով, որ երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել էին շաբաթներ առաջ՝ սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում: Հիշեցնենք, որ Բաքվում կայանալիք հանդիպումներից հետո երկու առաջնորդները կմեկնեն Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողով, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին: Ստացվում է, Պուտինը նախընտրում է Ալիևի հետ հաճախակի հանդիպել, բայց Փաշինյանի իշխանությունների կողմից իր՝ Հայաստան այցի վերաբերյալ տեղեկություններին ի պատասխան անմիջապես պարզաբանումներ, մեկնաբանություններ են ներկայացնում: Մոսկվան շարունակում է ցույց տալ, որ չի վստահում Փաշինյանի կառավարությանը: Բայց միակ դժբախտությունը չէ. զուգահեռաբար Մոսկվան ցույց է տալիս, թե ո՞ւմ է ավելի հավատարիմ գործընկեր համարում: Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am