Այսօր ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց Սևանա լճի հիմնախնդիրները թեմայով քննարկման ժամանակ: Մասնավորապես, ներկաներին դուր չեկան ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի մոտեցումները:
Բնապահպան Սիլվա Ադամյանին վրդովվեցրեց Հարությունյանի պատասխանը, ապա նշեց, թե եթե այդքան մտահոգված էր` ո՞ւր էր այսքան տարի:
«Այսքան տարի հասարակական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել այդ կարգի ջրառը, բայց դուք ձեր մտահոգություններով հանդերձ անընդհատ քվեարկում էիք կողմ, հիմա եկել մտահոգության մասին եք խոսում: Ում եք հիմարի տեղ դնում: Դուք թույլ չեք տալիս խոսել և ստիպված ենք այս կարգով դրա մասին ասել: Դուք ոնց կայիք, էդպես էլ մնացել եք ու չեք փոխվել ու չեք փոխվի»,-հայտարարեց Սիլվա Ադամյանը:
Իրավիճակն այնքան լարվեց, որ Խոսրով Հարությունյանը լքեց քննարկման սենյակը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը