Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նիստին բացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև Թուրքմենստանի փոխվարչապետը:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի ժամանել գագաթնաժողովին` Տաջիկստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Վերջնիս վերջին օրերին արգելափակել է թուրքմենական բեռնատար ավտոմեքենաների մուտքը երկիր, որոնք ապրանքներ են տեղափոխում Իրանից: Ի դեպ, այսօրվա նիստում որոշում է կայացվելու ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել հենց Թուրքմենստանին:
Երկրների առաջնորդները ժամանեցին Դուշանբեի կառավարության ընդունելությունների տանը ընթանում է պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը