ՀՀԿ-ի «սուրը» Փաշինյանի կառավարության գլխին

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով Ազգային ժողովում ստեղծված Քննիչ հանձնաժողով  ըստ ամենայնի հավակնում է դառնալ այլընտրանքային դատախազություն: Հանձնաժողովի երկրորդ նիստին հայտնի դարձավ, որ  կհրավիրվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը,Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այն անձինք, ում անունները շոշափվել են հեռախոսազրույցում։«Միանշանակ է, որ այդ ձեր նշված անձինք ինչ-որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին», - պատասխանեց Քննիչ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը: Անդրանիկ նիստից հետո էլ հայտնի դարձավ, որ քննարկման առարկա կդարձնի նաև, թե արդյոք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազությունը պատշաճ հսկողություն իրականացրե՞լ է, թե՞՝ ոչ: Նկատենք, նման քննիչ հանձնաժողով, որն օժտված է բավական լայն լիազորություններով, առաջին անգամ է ստեղծվել՝ Հանրապետականների նախաձեռնությամբ, առիթն՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի միջև տեղի ունեցած խոսակցության գաղտնալսված ձայնագրության հրապարակումն էր եւ նոր Սահմանադրության հնարավորությունը: Հանձնաժողովի գաղափարը ներդրվել է խորհրդարանական փոքրամասնության համար, այն առլամենտական վերահսկողության լրացուցիչ լծակ է: Օրենքով սահմանված է, որ Քննիչ հանձնաժողովը կարող է իր անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ։ Ինչպես նաեւ դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ, եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները, հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ: Քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները եւ եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաեւ դրանց գտնվելու վայրում: Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:Քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են Ազգային ժողովի նիստում նրա զեկույցի քննարկումն ավարտվելու պահից, հանձնաժողովի գոյության առավելագույն ժամկետը վեց ամիսն է։ Ստացվում է, որ ի դեմս նախկին գլխավոր Դատախազ Գեւորգ Կոստանյանի ՀՀԿ-ն իր <<սուրը>> կախել է Փաշինյանի կառավարության գլխին եւ գաղտնալսման պատրվակաով ստեղծել է այլընտրանքային դատախազություն ու սրանից բխող բոլոր հնարավոր ուղղություններով վերահսկողություն է իրականացնելու իրավապահ եւ պետական այլ կառույցների գործունեության նկատմամբ, քանզի օրենքով կարող է պահանջել նախաքննական ցանկացած տվյալի, նիստերին հրավիրել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք առնչվում է նշված դեպքին: Հաշվի առնելով Կոստանյանի իրավաբանական գիտելիքները եւ նոր իշխանության իրավապահ կառույցների ղեկավարների ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակը, կարող ենք կանխատեսել, որ առաջիկայում երկու թիմերի միջեւ առանց կանոնների մարտեր են ընթանալու: Նշենք, որ շուրջ երկու շաբաթ առաջ համացանցում հրապարակված ձայնագրության մեջ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ, մասնավորապես, խոսում է այն մասին, թե ինչպես է դատավորներից մեկը զանգել իրեն և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է պետք կայացնել։ ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ քրգործ է հարուցվել «Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը» և «Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով» հատկանիշներով: Մեկ օր անց հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքով նոր քրգործ հարուցվեց՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների շրջանակից դուրս գալու հատկանիշով։ Անի Սահակյան

դիտվել է 108 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am