Լուսանկար Թրամփի հետ. ի՞նչ արդյունքներով է վերադառնում Փաշինյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի այցելությունը Նյու Յորք և մասնակցությունը ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովին վերստին առիթ տվեցին քննարկումների, որոնց կենտրոնում վերջին ամիսներին հնչող հիմնական հարցերն էին՝ ի՞նչ է սպասում աշխարհը նոր Հայաստանից, և ի՞նչ է պատրաստ տալ աշխարհին նոր Հայաստանը: Չնայած այն հանգամանքին, որ թե՛ հայտարարությունների, թե՛ բովանդակության իմաստով Հայաստանում տեղի ունեցածն առավել ներքաղաքական ուղղվածություն ունի, ակնհայտ է, որ արտաքին քաղաքական օրակարգը եթե ոչ փոփոխությունների, առնվազն վերանայումների կարիք ունի: Արտաքին քաղաքական կուրսը չփոփոխելու մասին հավաստիացումները, անկախ դրանց ճշմարտացիությունից, իրենք իրենցով չեն պահպանում իրերի նախկին դասավորությունը: Թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային գերտերությունները կարիք ունեն ստուգել ժամացույցները Հայաստանի նոր ղեկավարության հետ, թեկուզև նախկին արտաքին քաղաքական օրակարգը պահպանելով: Այս իմաստով հատկանշական է Իրանի նախագահի ուղիղ հրավերը Փաշինյանին, որից առաջ իրանական կողմն արդեն քանիցս ակնարկել էր Փաշինյանին այցելել Իրան, ինչպես կարող ենք հասկանալ, կրկին որոշակի ճշգրտումների համար: Այս ճշգրտումների կարիքը հասկանում է նաև Փաշինյանը, ավելին, ակնհայտ է, որ չնայած բավականին զուսպ և հավասարակշիռ հայտարարություններին, Փաշինյանն անընդհատ փորձում է հաղորդակցության ճանապարհներ գտնել Արևմուտքի հետ՝ հասկանալով, որ առանց վերջիններիս ներգրավվածության Հայաստանում կտրուկ ռեֆորմներ չի կարողանա իրականացնել: Խոսքն այս դեպքում շատ կոնկրետ ֆինանսական ներգրավվածության մասին է: Մանդելայի հիշատակումը և նրան որպես հերոսի ներկայացումը, թավշյա հեղափոխության բազմակի հիշատակումները ակնհայտ փորձեր են Արևմուտքի հետ հաղորդակցվելու ձևեր գտնել, այսպես ասած, սիմվոլների դաշտում: Ցավոք, սակայն, հաշվի չի առնվել երկու բան: Այդ սիմվոլները ավելի վաղ շրջանում էին մոդայիկ արևմտյան բյուրոկրատիայի շրջանում: Երկրորդ՝ սիմվոլները սիմվոլներ, բայց ռեալ քաղաքական շահերն ավելի գերակա են: Թույլ ենք տալիս ենթադրել, որ թավշյա հեղափոխության և ավտորիտար վարչակարգի դեմ պայքարի մասին հիշատակումներն արվում են Վրաստանի օրինակով՝ Արևմուտքի հետ արժեհամակարգային ընդհանրություններ ուրվագծելու նպատակով՝ մոռանալով, որ արժեհամակարգային ընդհանրությունների մասին խոսակցություններն ընդամենը արտաքին շերտն էին: Ներքին, բովանդակային շերտը, որտեղ Արևմուտքն ահռելի աջակցություն էր ցուցաբերում Վրաստանին, ռեալ քաղաքական շահերն էին տարածաշրջանում: Եվ այդ աջակցության դիմաց Վրաստանը չվարանեց փչացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ակնհայտ է, որ Փաշինյանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել: Այդ մասին խոսում են նրա՝ կարճ ժամանակում Մոսկվա կատարած մի քանի այցերը: Ավելին՝ ինչքան էլ փորձեր արվեն հանդիպել Թրամփի հետ, Պուտինի հետ հանդիպումներն այս դեպքում ավելի գերակա են: Եվ հենց այս կոնտեքստում կարող ենք դիտել նաև Իրանի նախագահի հրավերը, ով կարծես, ակնարկում էր, որ իրենք ևս ոչ պակաս տարածաշրջանային գերտերություն են: Գալով Արևմուտքին և վերջինիս քաղաքական ուղենիշերը թելադրող հիմնական սուբյեկտին՝ ԱՄՆ–ին. Թրամփի ելույթը ՄԱԿ– ում շրջանցեց Հայաստանը, և այստեղ որևէ տարօրինակ բան չկար: Այժմ աշխարհում կան ավելի թեժ օջախներ, որոնք հետաքրքրում են ԱՄՆ–ին ավելի շատ: Ավելին՝ ակնհայտ է նաև, որ ի տարբերություն իր նախորդի և իր մրցակից Հիլարի Քլինթոնի, Թրամփի քաղաքականությունն առավել ինքնաբավ է, միտված ամերիկյան ներքին իրողություններին, իսկ արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ–ն բնականաբար շարունակելով պահպանել համաշխարհային գերտերության իր ամբիցիաները, ամեն դեպքում չի առաջնորդվում ամենուրեք Ռուսաստանի հետ հակադրվելու միտումով: Հետևաբար, նորմալ է, որ Հայաստանն այս իմաստով դուրս է Նահանգների առաջնային հետաքրքրության շրջանակներից: Միաժամանակ ակնհայտ է, որ Մանդելայի, թավշյա հեղափոխության մասին հիշատակումներով չես զարմացնի Թրամփին: Այլ արժեքներ են, այլ աշխարհայացք: Ինչպես և երկրի ներսում, այդպես էլ երկրի սահմաններից դուրս Հայաստանի նոր իշխանությունների հիմնական խնդիրը մնում է թավշյա հեղափոխության կապիտալիզացիան: Եվ եթե երկրի ներսում այդ կապիտալիզացիայի հիմնական ուղիները որոշակիորեն պարզ են, ապա երկրից դուրս ակնհայտորեն կա սպասելիքների և իրականության անհամադրելիություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am