Հրապարակ թերթը գրում է. Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 10-ին կկայանա ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ նա, առանց քվեարկության, կդառնա քաղաքապետ։
Ավագանու ամենաավագ անդամը` ավագանու այլ անդամների ուղեկցությամբ, Երեւանի պատմության թանգարանից կվերցնի այնտեղ պահվող լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, որը երդմնակալության արարողակարգի բաղկացուցիչներից է, եւ կանցկացնի նորընտիր քաղաքապետի լանջին։ «ՔՊ»-ն կշարունակի՞ այս ավանդույթները՝ հայտնի չէ․ «ՔՊ» մամուլի խոսնակ Վահան Կոստանյանն ասաց, որ տեխնիկական հարցերով զբաղվելու է քաղաքապետարանի աշխատակազմը։
Ի դեպ, ավագանու անդամներից ամենաավագը, կարծես, «Իմ քայլ»-ից Լիլիթ Պիպոյանն է։ Այսինքն՝ ավագանին բավականին երիտասարդացել է։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը