Ձեր կառավարությունը առ այսօր չունի հստակ տնտեսական զարգացման ծրագիր. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Facebook- ի  իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ իշխանական քարոզիչներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը հիմնավորելու համար հիմա էլ փորձում են առաջ բերել տնտեսական փաստարկներ: Զարմանալի չէ, որ այդ հակասահմանադրական մտահղացումն առաջ մղելու համար նրանք չեն խորշում բոլոր հնարավոր հնարքներից: Առաջին հայացքից ծիծաղաշարժ է նաև այդ փաստարկը: Սակայն երկարաժամկետ քաղաքական պլանավորման տեսակետից վարչապետը փորձում է հեռահար նպատակներ հետապնդող խաղ խաղալ: Վստահ լինելով, որ հանրային կարծիքի ձևավորման վրա ինքը մեծագույն ազդեցություն ունի, մյուս կողմից էլ՝ հասկանալով, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրներն իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն լուծվում, այլև սրվում են և ավելանում, Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքերում տպավորություն ստեղծել, թե, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, ես ձեր կյանքը չեմ կարողանում լավացնել, գների աճը զսպել չեմ կարում, տնտեսությունը զարգացնել չեմ կարում, ներդրումներ բերել չեմ կարում, որովհետև ԱԺ-ում չունեմ իմ սեփական մեծամասնությունը: Չեմ բացառում, որ կրկին կլինեն հազարավոր մոլորված մարդիկ, որ Ձեզ կհավատան, սակայն, պարոն վարչապետ, մի տեղ ֆիքսեք, խնդրում եմ, թեպետ ինձանից լավ գիտեք, որ ԱԺ-ն մեղավոր չէ, որ՝ 1. Ձեր կառավարությունը առ այսօր չունի հստակ տնտեսական զարգացման ծրագիր: 2. Միջազգային կապիտալը թերահավատ է պոպուլիստիկ և ծայրահեղական առաջնորդների նկատմամբ: 3. Ինստիտուտներ ամրացնելու, դատական անկախ մարմիններ ստեղծելու, խոսքի ազատությունը երաշխավորելու փոխարեն Դուք շարունակաբար քայքայում եք պետական կառավարման ապարատը, գործեր հարուցելու ուղղորդումներ անում և խրախուսում ատելության քարոզչությունը: 4. ԼԻԴԻԱՆ-ի, Վեոլիայի, Հարավկովկասյան երկաթգծի և այլ դեպքերի պատճառով Դուք ոչ միայն նոր ներդրումներ չեք բերում, այլև եղածներն եք դրել հարցականի տակ: 5. Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ բիզնեսմենները վստահություն չունեին ձեր հանդեպ: 6. Փարիզում ֆրանսիական բիզնես էլիտայի հետ հանդիպումը ոչ մի կոնկրետ արդյունք չի տվել: 7. Համաշխարհային տնտեսական ֆորումի DOING BUSINESS վարկանիշում առաջ գնալու համար Ձեր կառավարությունը առ այսօր ոչ մի շոշափելի քայլ չի արել: 8. Հայաստան-ԵՄ համաձայնագրով նախատեսված, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումները տեղից չեն շարժվում: 9. Գերմանիայի կանցլերը և Իտալիայի նախագահը տարածաշրջանային այցերի ժամանակ Վրաստանում և Ադրբեջանում բիզնես-ֆորումների են մասնակցում և ներդրողներ տանում, իսկ Հայաստանում՝ ոչ: Դեռ այսքանը: Բարով վերադառնաք Հայաստան»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am