Փաշինյանի նյույորքյան ֆուրորն ու ինտրիգային ուղերձը

Հասան Ռոհանին Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Իրան Նիկոլ Փաշինյանը վերջին 2 օրերին երկկողմ հանդիպումներ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Ուշագրավ հանդիպումներից կարելի է առանձնացնել նախ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ՝ երեկ նրա հանդիպումները և այդ հանդիպումից հետո քարտուղարի 2 ելույթները, որոնցում նա դրական ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը: Փաշինյանն այսօր հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նրանք քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին, անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առևտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով: «Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա: Իր հերթին, Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարևոր դերակատարություն և մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը»: Փաշինյանն ու Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի: Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները: Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների կոշտ քաղաքականության ֆոնին Փաշինյանը ցույց է տվել, որ Հայաստանի հարևանի հետ հարաբերությունները չպետք է տուժեն: Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողական օժանդակությունը Հաջորդ ուշագրավ հանդիպումը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Նիկոլ Փաշինյանի ու Յոհաննես Հանի միջև է տեղի ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Նա կարևորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, նշել է, որ ձայների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է «Իմ քայլ»-ը դաշինքի օգտին, ինչը նշանակում է նաև հասարակությունը կողմ է քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին: Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետևողակ ան օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների: Այսպես, Փաշինյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի հետ ուղղակի անցում է կատարել Երևանի քաղաքապետի ընտրությունից դեպի խորհրդարանական ընտրություններ անցկացումը, ինչը վկայում է, որ նա օտարերկրյա գործընկերների հետ իր առաջիկա հանդիպումներում և փորձելու ստանալ նրանց աջակցությունն այդ հարցում: Հայաստանի միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման Ինչ վերաբերում է Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում Փաշինյանի ելույթին, ապա նա շեշտադրել է ժողովրդական հեղափոխության արդյունքում՝ «Հայկական թավշյա հեղափոխության» առավելությունները, այն ներկայացնելով որպես «ավտորիտար իշխանության նկատմամբ տարած հաղթանակ»: «Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին: Այդ նույն ոգով մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի: Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ: Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլև տեղական և ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարավորությունը»: Փաշինյանը շեշտել է, որ իր թիմը ստանձնելով պատասխանատվություն, ունի հստակ տեսլական և հզոր քաղաքական կամք` իրականացնելու հիմնարար բարեփոխումներ՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության ապահովմանը, ինչպես նաև խթանելու տնտեսական աճն ազատ և մրցակցային գործարար միջավայրի ու ներդրումների համար նպաստավոր մթնոլորտի միջոցով: Գալով տարածաշրջանային հարցերին, նա նախ շեշտել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է, և Հայաստանի միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման, և Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: «Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում... Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ»: Ուշագրավ է, որ Փաշինյանը չի ցանկացել անդրադառնալ Հայաստանի՝ շրջափակման մեջ լինելու, Հայաստանի երկու հարևան երկրի կողմից վարվող թշնամական վերաբերմունքի մասին: Նա թերևս, չի ցանկացել Հայաստանի հետագա զարգացման հնարավորությունն ուղղակիորեն կապել ապաշրջափակման հետ: Ու այս համատեքստում նա բաց է թողել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեման: Թամար Բագրատունի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am