Փաշինյանն իրեն չի զրկի յուղոտ պատառից

ԵԿՄ-ում կրքերը նորից թեժացել են։ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո կառույցը կանգնեց ցրման վտանգի առջեւ, բոլոր առաջարկներն այդ մասին էին, քանի որ տարիներ շարունակ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ն ծառայեցրել էր իշխանության շահերին ու օգտագործել քաղաքական նպատակներով։ Սակայն կառույցը փրկելու նպատակով ԵԿՄ-ականները համախմբվեցին Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ-ի հիմնադիր հոր՝ սպարապետի եղբոր շուրջ՝ հույս ունենալով, որ Արամ Սարգսյանը հանուն եղբոր հիշատակի կարող է համախմբել երկրապահին եւ փրկել լուծարումից։ Քանզի Արամ Սարգսյանը նույնիսկ կյանքի գնով կպաշտպաներ եղբոր՝ Վազգենի հիմնած կառույցը, որին երեխու պես վերջինս փայփայում էր։ Սակայն ազատամարտիկների շրջանում կրկին խժդժություններ են ԵԿՄ նախագահի թեկնածության շուրջ։ Նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ վարչությունում ընտրությունը կարծես կանգ էր առել սպարապետի եղբոր՝ Արամ Սարգսյանի վրա, եւ սեպտեմբերի վերջին նախատեսվում էր արտահերթ համագումար, որի ժամանակ կընտրեին նաեւ ԵԿՄ նոր ղեկավար, սակայն, ինչպես երեւում է, շաբաթն ուրբաթից շուտ է եկել։ ԵԿՄ-ից մինչեւ անգամ պաշտոնապես հայտարարեցին, որ վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը եւ Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանի թեկնածությունը: Վերջինս ընդունեց առաջարկը․ «Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը՝ պաշտպանելով Արցախը»։ Չնայած որ, ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներից շատերը, մասնավորապես՝ Ազատամարտիկների դաշինքի անդամները, առաջարկում էին կառույցը կոլեգիալ կառավարման հանձնել, որպեսզի ԵԿՄ-ն չշարունակի դառնալ օրվա իշխանությունների սպասարկուն։ Հայտնվեցին նաեւ ինքնաառաջադրվողներ, որոնք հայտարարեցին, թե պատրաստ են ստանձնել կառույցի ղեկավարումը, զորօրինակ՝ Կոռնիձորի Արոն։ Երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում ազատամարտիկների մի խումբ ցանկանում է ներկայացնել Սասուն Միքայելյանին։ Նրանք հավաքվել են, հրավիրել Միքայելյանին ու ասել, որ չեն ընդունելու իր կողմից մերժում։ Սակայն հարկ է նշել, որ Սասուն Միքայելյանը ԵԿՄ անդամ չի հանդիսանում, նա տարիներ առաջ Մանվել Գրիգորյանի հետ ունեցած հակասության պատճառով հեռացել է ԵԿՄ-ից, ու հիմա հայտնի չէ, թե ինչպես է նա առաջադրվելու այդ պաշտոնում։ Գուցե նախկին մեթոդներով մեկ գիշերվա ընթացքում կտան այդ կարգավիճակը, սակայն դա էլ չէ էականը։ ԵԿՄ-ում վստահ են, որ Սասուն Միքայելյանի տեսակը չի կարող համախմբել ողջ ազատամարտիկներին այնպես, ինչպես սպարապետի գործոնը։ Դրանից բացի շատերն արդեն հասկանում են, որ նոր իշխանությունները չեն տարբերվելու նախորդներից եւ ԵԿՄ-ն որոշել են օգտագործել քաղաքական նեղ շահերի համար։ Քանզի թվում էր, թե մարդկային ու բարոյական բոլոր սկզբունքներով կառույցի տնօրինումը պետք է ստանձներ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, բայց՝ ոչ։ Իշխանությունը չի պատրաստվում զիջել այդ յուղոտ պատառը եւ դրա համար բոլոր արգումենտները կարող է ներկայացնել։ Հայտնի է, որ ԵԿՄ-ի ֆինանսավորումն իրականացվում է պետական միջոցներով, դոտացիաներով, ռազմի դաշտում կես մարդ դարձած ազատամարտիկները նաեւ առողջապահական օգնություն են ստանում պետության կողմից։ Եւ, ահա, այս միջոցներից զրկվելու սպառնալիքն է, որ ցանկալի է դարձնում իշխանության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի նախագահությունը՝ իր հնարավոր հետեւանքներով հանդերձ։ Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am