Կարինե Աճեմյան. «Ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով»

«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ -«Թավշյա հեղաշրջումից» հետո Փաշինյանն ասում էր, որ պետք է ժամանակ տալ քաղաքական ուժերին՝ պատրաստվելու եւ կազմ ու պատրաստ ներկայանալու արտահերթ ընտրություններին։ Այսօր, երբ իշխող կուսակցությունը 81-82 տոկոսանոց արդյունք է արձանագրել, եւ քաղաքական դաշտը, կարելի է ասել, ոչնչացված է, հայտարարում է, որ ստացել է ժողովրդի մանդատը՝ օր առաջ լուծարելու գործող խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակելու։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս շտապողականության պատճառը։ -Ես դեռ մայիս ամսին եմ ասել, որ որեւէ քաղաքական ուժ երբեք իրավունք չունի ամբողջ ժողովրդի անունից խոսելու։ Հարյուր հազարավոր մարդիկ չեն մասնակցել այս ընտրություններին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը իրականացվող քաղաքականությանը։ Մեր բազմաթիվ համախոհներ, որեւէ այլընտրանք չտեսնելով, ուղղակի չեն գնացել ընտրատեղամասեր եւ չեն քվեարկել որեւէ ուժի օգտին։ Այդ մարդիկ ժողովուրդ չե՞ն։ Արհամարհել նրանց կարծիքը կամ իրենց օգտին քվեարկած քաղաքացիներին վերագրել բոլորին, հայտարարել, որ ամբողջ ժողովուրդը իրենց հետ է, մեղմ ասած, անընդունելի է։ Ինչո՞ւ է շտապում. եթե վախենալու ոչինչ չունի՝ հանգիստ իր գործը պիտի անի։ Բայց վախենալու շատ բան կա. գնաճը սարսափելի տեմպերով աճում է, ներդրողներն իրենց պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն չեն ուզում նոր ներդրումներ անել, այլեւ հեռանում են երկրից, խնդիրները, մտահոգություններն օր օրի կուտակվում եւ խորանում են։ Մասնավորապես, կենսաթոշակային հիմնադրամների գումարները՝ կուտակային վճարները, արդեն երրորդ ամիսն է՝ չեն փոխանցվում։ Բազմաթիվ այսպիսի հարցեր կան, որոնց վարչապետը չի անդրադառնում, որովհետեւ ո՛չ տնտեսություն գիտի, ո՛չ ունի գործից հասկացող օգնականներ, որոնք կարող են պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել այդ հարցերով։ Այս պարագայում, կարծում եմ, ինքը անհանգստանալու շատ բան ունի. եթե չունենար, չէր փորձի արհեստականորեն արագացնել իրադարձությունների ընթացքը։ Այսօր Ազգային ժողովը բնականոն աշխատում է, որեւէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում իր բոլոր գործառույթները լիարժեք իրականացնում է։ Այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Միաժամանակ, ուզում եմ արձանագրել, որ մենք ոչ մի դեպքում չենք համաձայնի գնալ հակասահմանադրական ճանապարհով, օրենքներ խախտել՝ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն այդպես է ուզում, ունի ցանկություններ, եւ այդ ցանկությունները կապված են իր միապետական նկրտումների հետ։ -Մտահոգություններից մեկն էլ այն է, որ ԱԺ ղեկավար պաշտոնները դեռեւս ձեր ձեռքում են եւ հնարավորություն են ընձեռում ձեզ եվրոպական ատյաններում խոսելու Հայաստանում ստեղծված իրավական նիհիլիզմի, օրենքների եւ սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մասին։ -Ուզում եմ հիշեցնել, որ մենք խորհրդարանական երկիր ենք, եւ սա 2017թ. լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարան է։ Եթե Փաշինյանը համարում է, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ես էլ կարող եմ համարել, որ ինքն էլ է ոչ լեգիտիմ, որովհետեւ հենց այս խորհրդարանի քվեով է դարձել վարչապետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 447 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am