40-ամյա տղամարդը գովազդային վահանակը տեղադրելիս ընկել է և մահացել (լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության ռեանիմացիոն բրիգադը, ովքեր արձանագրել են կենսաբանական մահ։ Այս պահին տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 բժիշկների հերթապահ բրիգադը, ովքեր հոգեբանական օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Այս պահին Արաբկիրի ոստիկանները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Վենեսուելայի ափերի մոտ նոր ցնցումներ են տեղի ունեցել «Nissan Sentra»-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Նոր մանրամասներ են հայտնի Փամբակ գետի դեպքից Պարեկները հայտնաբերել են վթարային իրավիճակներ ստեղծած BYD-ի վարորդին ԿԸՀ-ն ՍԴ-ում որպես պատասխանող կողմ է ներկայացնում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին Բռնությունը կհանդիպի բռնության. Վենս Իրանը հարձակում է սկսել Բահրեյնի վրա Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների կյանքը «Արդար պատերազմի» գիտակցությամբ ապրող ժողովուրդը չի պարտվի «խաղաղության» հայտարարած պատերազմին Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ Ճապոնիային պատուհասել է «Հիգոս» թայֆունը. այժմ երկրին է մոտենում «Մեկխալան» TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է քաղցկեղ Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am