Ե՞րբ շտուռմ կհայտարարվի ԱԺ-ի վրա

Նիկոլ Փաշինյանը մի կողմից հոգեբանական պատնեշներ է գցում հանրության մեջ՝ բաժանելով նրանց սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, մյուս կողմից անում է գործողություններ ու հայտարարություններ, համաձայն որոնց իշխանության ու ժողովրդի միջեւ պատեր ու պարիսպներ չպետք է լինել: Անցած շաբաթ կառավարության շենքի առջեւ Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչները փորձում էին գրոհել կառավարության շենքը, հնարավորության դեպքում կկորտրեին ապակիներն ու ներս կմտնեին իրենց խնդիրը բարձրաձայնելու համար, եւ, ահա, անդրադառնալով բողոքավոր մարդկանց գործողություններին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց տունն է, ինչ կուզեն կանեն, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Դրանից բառացիորեն օրեր անց՝ անկախության տոնի առթիվ իր նստավայրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթն ավարտեց ուշագրավ հայտարարությամբ։ «Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ավարտել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունը այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին»,- հայտարարեց վարչապետն ու այդ վայրկյանների ընթացքում բացվեցին Բաղրամյան 26-ի դարպասները: Այս հայտարարությունը, անշուշտ, բխում է ժողովրդաիշխանության տրամաբանությունից։ Քաղաքակիրթ դեմոկրատական երկրներում նախագահի կամ վարչապետի նստավայրերը, խորհրդարանի շենքը հանրությունից չեն սահմանազատվում անհաղթահարելի պարիսպներով, չեն օտարվում ժողովրդից, սակայն, այդուհանդերձ մեծ հարց է առաջանում՝ ինչու այդ դռները չբացվեցին դեռեւս չորս ամիս առաջ՝ հեղափոխությունից անմիջապես հետո՝ ազդարարելով իբրեւ հեղափոխության տրամաբանական շարունակություն: Փոխարենը ինչպես նշեցինք՝ Երեւանի ավագանու ընտրություններին Փաշինյանն ու իր թիմը կարծր հոգեբանական պատնեշներ գցեցին հանրության որոշ շերտերի եւ իշխանության միջեւ, ինչն ավելի սարսափելի է, քան ցանկացած բետոնապատնեշ: Այս իրողությունները թույլ են տալիս կասկածելու, որ դարպասները բացելու փաշինյանական հատուկ պլանի նշանակետում Ազգային ժողովի դարպասներն են: Ըստ ամենայնի առաջիկայում իշխանության որոշ սազանդարներ կդրվատեն նախագահականի դարպասների բացման ներկայացումը՝ կոչ անելով անցնել խորհրդարանին: Բանն այն է, որ արտահեթ ընտրություններին ընդառաջ դա օդ ու ջրի պես հարկավոր է վարչապետին, նա արդեն հասցրել է օրենսդիրներին սպառնալ, որ ժողովուրդն է ստիպելու արտահերթ ընտրությունները, քանի որ դա է իր ցանկությունը: Իսկ հիշենք, թե հեղափոխության օրերին ինչ գրոհ էր ձեռնարկվել խորհրդարաի շենքի վրա ու մի քանի պատնեշներ կառուցվել պատգամավորների անառիկությունը պահպանելու համար: Իսկ բաց դռների դեպքում նրանք կլինեն ուղղակի ժողովրդի ճնշման ներքո: Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am