Անսպասելի ապտակ Խաչատուրովից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օրերս հանդես է եկել հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին հետևյալ մեկնաբանությամբ։ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին ժամանակներս հաճախակիացած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման և տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21–ին կայացած Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»։ Ինչպես ասում են՝ անսպասելի ընթացք ու քայլ Յուրի Խաչատուրովի կողմից: Ըստ ամենայնի Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո Մարտի 1-ի գործով քրեական գործից հետո, երբ գրավի դիմաց կալանքի ձևի փոփոխությամբ Խաչատուրովը լքեց Հայաստանը, հիմա Մոսկվայում որոշել է ցույց տալ հայաստանամետ քաղաքականություն: Վերջին մի քանի տարիներին Հայաստանից պարբերաբար հնչել են քննադատություններ առ այն, որ ՀԱՊԿ-ն՝ Հայաստանի դաշնակից պետություններով համարժեք չի արձագանքում Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակական սրացումների, սահմանին՝ Ադրբեջանի կողմից ակնհայտ սրացումեր հրահրելու ֆոնին: Խաչատուրովն, ակնհայտորեն, ձգտում է «վերադարձնել» բարի համբավը՝ ցույց տալու Հայաստանի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմի կոշտ հայտարարությունը: Ի դեպ, Բաքուն էլ անմիջապես «համարժեքորեն» արձագանքել է Խաչատուրովի հայտարարությանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ դուրս է կազմակերպության մանդատի շրջանակներից, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական պարտականությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերպության շրջանակից: Հայաստանի քաղաքացի հանդիսացող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ և կանխակալ է, և բացառությամբ Հայաստանի, հակասում է հակամարտության վերաբերյալ կազմակերպության անդամ-երկրների դիրքորոշմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսում է, որ ՀԱՊԿ քարտուղարը չի հիշատակում այն մասին, որ հայկական կողմից է հարված հասցվում ադրբեջանական դիրքերին և խորհուրդ է տալիս նրան նախ ծանոթանալ Հայաստանի վարչապետի «անհեթեթ և հակասական հայտարարություններին, որոնք նպաստում են բանակցային գործընթացի խախտմանը»: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ վերջերս Ադրբեջանը՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հնարավորությունների շուրջ մի քանի հայտարարություններ արեց, ընդ որում, հավելելով, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին՝ Ղարաբաղի հարցում ցանկալիին հասնելու համար, ապա կարելի է փաստել, որ Խաչատուրովի վերջին հայտարարությունը ինչ-որ չափով «սառը ցնցուղ» էր Ալիևի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am