Երեւանի ու Բաքվի նյույորքյան «զենքը»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Ինչպես հայտնեց ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 24-ից 28-ը կայանալիք աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների և այլ պաշտոնյաների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նյու Յորքում ՄԱԿ-ի հարթակը կարող է դառնալ ղարաբաղյան բանակցությունների շարունակականությունն ապահովելու որոշակի հիմք: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրերս հղած շնորհավորանքը Անկախության տոնի կապակցությամբ, որտեղ ուղղակի կոչ էր արվել Նիկոլ Փաշինյանին ինտենսիվացնել ղարաբաղյան բանակցությունները ու հստակ ակնարկ էր արվել ընձեռված նոր հնարավորությունների մասին: Այս մասով ուշագրավ է նաև Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի ուղերձը: Անդրադառնալով «Հայաստանում այս տարի տեղի ունեցած նշանակալի փոփոխություններին»՝ Մայք Փոմփեոն նշում է, որ խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, Հայաստանի պատմության նոր ու ոգևորող էջ է բացել: «Ես անհամբերությամբ եմ սպասում Հայաստանի ժողովրդի և կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք ջանում եք կառուցել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, վերացնել կոռուպցիան և հասնել տնտեսական աճի» ,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Փոմփեոն իր ուղերձում հավաստիացնում է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարին մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է անում կողմերին հնարավորինս արագ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: «Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը», - ասված է Մայք Փոմփեոյի ուղերձում, որը հրապարակված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում: ՄԱԿ-ի հարթակը թե՛ Փաշինյանը, թե՛ Մնացականյանը, և թե՛ Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը կօգտագործել ԼՂ խնդրում հայտարարությունների համար: Թե ինչ մթնոլորտ կձևավորվի դրանից հետո՝ ցույց կտա ժամանակը: Նյու Յորքի «թոհուբոհից» առաջ պաշտոնական Բաքուն հարկ է համարել հիշեցնել իր դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր քաղաքականության մեջ: Ադրբեջանը չի փոխի իր սկզբունքային դիրքորոշումը, քանի որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական պատմական հող է, և այն ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս»,- ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպված նիստի ժամանակ: Ալիևն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման միակ ուղին Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովումն է։ Թամար Բագրատունի

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am