Ինչ կպայմանավորվեն այսօր Պուտինն ու Ալիևը

Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում այսօր Բաքու է մեկնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն այս մասին հայտարարել էր դեռ անցած շաբաթ՝ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Կալաշնիկովը նաև ասել էր, որ Բաքվում լինելու են լուրջ պայմանավորվածություններ, նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի ղեկավարի տեղակալ Իլյաս Ումախանովը հայտարարել է, որ Պուտինի այցը Բաքու կարևոր այց է լինելու։ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն իր հերթին հայտարարել է, թե այցի շրջանակում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ռազմատեխնիկական համագործակցության հարցեր՝ ռուսական զենքի շուրջ նոր համաձայնագրի հարցը, ռազմատեխնիկական համագործակցության նոր ուղղություններ։ Ադրբեջանցի պատգամավորը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։ Բաքու այցից հետո երկու երկրների ղեկավարներն այցելելու են Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 28-ին տեղի է ունենալու ԱՊՀ երկրների գագաթնաժողովը։ Նշենք, որ վերջին անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում։ Ալիևը Սոչի էր այցելել մեծ պատվիրակությամբ և ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր։ Սոչիում համատեղ ասուլիսին Ալիևը խոսել էր ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, թե վերջին տարիներին Ադրբեջանը շուրջ 5 միլիարդ դոլարի սպառազինություն է գնել Ռուսաստանից։ Պուտինի այցի օրերին Ադրբեջանում անցնելու է նաև ռազմական ցուցահանդես, որտեղ ներկայացված է լինելու նաև ռուսական ռազմական տեխնիկան։ Ինչ կարևոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն՝ հայտնի կլինի, թերևս, վաղը, բայց այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները մտնում են ջերմության նոր փուլ: Սոչիում արդեն իսկ ականատես դարձանք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մի շարք փաստաթղթերի ստորագրման: Ավելին՝ լայնորեն քննարկվում է ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը, պաշտոնական Մոսկվան առայժմ չի արտահայտվել, թե կցանկանա՞ր Ադրբեջանին կրկին տեսնել այս կառույցում, իսկ Ադրբեջանի իշխանություններն էլ այդ հնարավորությունն ուղղակիորեն կապում են ղարաբաղյան գործընթացում իրենց պատկերացրած լուծման դիմաց: Մետաքսյա Շալունց

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am