Քաղաքապետի ընտրությունն ու Նաիրա Զոհրաբյանի ֆենոմենը

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներից մի շարք դիտարկումներ ու եզրահանգումներ անելու հնարավորություն է տալիս: Ըստ այդմ՝ ընտրություններն անցան  էյֆորիայի մթնոլորտում, որտեղ հեղափոխության հերոս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քարոզչական հստակ տեխնոլոգիաների կիրառմամբ կարողացան հասնել ցանկալի արդյունքի: Նիկոլ Փաշինյանի կիրառած «սև-սպիտակային» բաժանումը տեխնոլոգիական առումով արդյունավետ էր եւ ծառայեց ընտրազանգվածին համախմբելու  նպատակին: Որքան էլ փորձ արվեց ներկայացնել, թե դա Իմ Քայլը  դաշինքի ցուցակն առաջնորդող Հայկ Մարությանի կողմից արված ոչ միտումնավոր հայտարարություն է, որը այլ կերպ է հասկացվել, այդուհանդերձ հետագայում այդ հայտարարության վերահաստատումը Փաշինյանի կողմից  ապացուցեց, որ հստակ մտածված տեխնոլոգիա է: Սեւ-սպիտակային բաժանումի միջոցով Փաշինյանի թիմին հաջողվեց բեւեռացնել հասարակությանը, տարանջատել յուրայիննեի եւ թշնամու,  ատելության բարձր դոզա  ապահովել, ինչը նույնպես համախմբում էր Փաշինյանի ընտրազանգվածը: Գաղափարական ու ծրագրային պայքարի փոխարեն վարչապետի թիմը  խաղարկեց հեղափոխականների եւ հակահեղափոխականների  տրյուկը եւ Փաշինյանին հաջողվեց  դաշտերի հստակ տարանջատում կատարել, որտեղ սեւ հատվածում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ տեղավորեցին նաեւ նրանց հետ նախկինում գործակցող ուժերին: Մյուս կողմից՝ մրցակցի դաշտը ի վիճակի չեղավ դիմակայել այդ հարվածին,  բազմաթիվ փորձությունների միջոցով անցած ու սայթաքումներ ունեցած քաղաքական ուժերը կոնսոլիդացիայի ոչ ռեսուրս ունեին, ոչ եզրեր, իսկ առանձին-առանձին   դիմակայելու մասին մտածելը շատերի դեպքում ծիծաղելի էր: Բացառությամբ, իհարկե, Բարգավաճ Հայաստանի, որը, սակայն, լիարժեք չօգտագործեց իր ռեսուրսը եւ հայտնվեց  անհասկանալի կարգավիճակում ու ըստ ամենայնի չկարողացավ դառնալ իշխանության այլընտրանքը: ԲՀԿ-ն կամ պիտի կարողանար ապացուցել, որ ինքը սպիտակ դաշտում է, որ հեղափոխական տրամաբանության ծիրում է գործում, կամ պիտի նոր նրբերանգներ ներկայացներ ու ամրագրեր հեղափոխական շարժման առաջնորդի թիմի բազմաթիվ վրիպումներն ու բացթողումները, այլ կերպ ասած՝  մատնացույց աներ սպիտակի կեղտոտ խազերը։ Սակայն արմատական քարոզչության փոխարեն ԲՀԿ-ն նախընտրեց ակնհայտ զգուշավորություն, երկու դրվագներով միայն աչքի ընկավ Նաիրա Զոհրաբյանը, այն էլ, երբ բանը հասավ անձնական վիրավորանքների ու   ֆեյսբուքյան արշավանք կազմակերպվեց Զոհրաբյանի դեմ: Ի պատասխան ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը իր հայտնի ելույթով պայթեցրեց Իմ Քայլը դաշինքը եւ հատկապես Հայկ Մարությանին. « «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի: Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ:Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,-Մալաթիայում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Իսկ երկրորդ դրվագը եզրափակիչ ելույթն էր Կենտրոն հեռուստաընկերության <<Հայելու առաջ>> հաղորդաշարի ժամանակ, երբ  Զոհրաբյանը ճշգրիտ  դիագնոզ տվեց այս իշխանությանը՝ ասելով, որ դիլետանտների ու դեմագոգների հավաքածու է, նրանց  հետ խոսեց իրենց լեզվով, սակայն հազարապատիկ ինտելեկտուալ դիրքերից ճշգրիտ խփեց նշանակետերին: Իհարկե, նրա հայտարարությունները  համահունչ չէր Ծառուկյանի բռնած գծի տրամաբանությանը եւ գուցե հենց դա էր պատճառը, որ Զոհրաբյանը չկարողացավ ամբողջ պոտենցիալով եւ հենց առաջին օրվանից անցնել Փաշինյանի թիմի ջախջախման գործին: Իսկ որ Նաիրա Զոհրաբյանն ուներ Փաշինյանի թիմին ոչնչացնելու եւ ռեալ այլընտրանք դառնալու ռեսուրս, դրանում նա ապացուցեց իր երկու ելույթում: Նա Նիկոլի պես ճանապարհ է անցել ու տիրապետում է քաղաքական պայքարի գործիքներին, խարիզմատիկ կին է ու ԵԽԽՎ-ում լուրջ ճանապարհ է անցել ու իր անձով եւ գործունեությամբ կարողացել կանխել հակահայ բանաձեւեր: Այս ընտրություններին  ի դեմս նրա առաջ եկավ լիդեր, որը բացարձակ մրցունակ է եւ ապագայում իր միջավայրով պայմանավորված կարող է կարեւոր դերակատար լինել: Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am