Քոչարյանը գրոհում է, կամ ինքը կհարվածի, կամ՝իրեն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները, տոտալ գրոհի են անցել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ու բոլոր նրանց հանդեպ, ովքեր քննադատում են Ռոբերտ Քոչարյանին, նրա հասցեին մեղադրանքներ հնչեցնում։ Երկրորդ նախագահի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, օրերս դատական երկու հայց է ներկայացրել, մեկը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, մյուսը՝ քաղաքագետ Արա Պապյանի դեմ։ Հայտնի է նաեւ, թե Վանեցյանի և Պապյանի կոնկրետ որ արտահայտություն­ները կամ հայտարարություններն են դատական հայցի առիթ տվել: ԱԱԾ տնօրենի դեպքում խոսքը, ըստ մամուլի՝ տեղեկությունների, նրա և ՀՔԾ պետի հայտնի ասուլի­սում հնչեցված այն միտքն էր, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դո­լար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: Իսկ Արա Պապյանի դեպքում դա­տական հայցի առիթ է հանդիսացել օգոստոսի 17-ին «Lragir.am» կայքին տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը. Պապյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վարած սխալ տնտեսական քաղաքականու­թյան մասին, ասում է. «Միգուցե, եթե այդ քաղաքականությունը ճիշտ լիներ, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 8 անգամ, այլ 18-20 անգամ զարգանար: Ես՝ ինքս, բավականին շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ՝ Մոսկվայից եկած ներդրող­ներին, ուղղակի ֆիզիկապես ծե­ծելով՝ ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի՝ անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»: Ի տարբերություն Արթուր Վանեցյանի, Քոչարյանի որդին քաղաքագետ Արա Պապյանից փոխհատուցում պահանջում է, ինչը ապացուցում է, որ Քոչարյանն ու իր ընտանիքի ազատ խոսքի նկատմամբ իրենց վերաբերմունքը չեն փոխել եւ փոխհատուցման պահանջով ուղղակի վնաս են ուզում հասցնել այս շրջանակների՝ փորձագետի գրպանին, այդով ազատ խոսքը լռեցնելու փորձ անել։ Մյուս կողմից՝ Արա Պապյանի հայտարարությունները դուրս են գալիս գնահատականների սահմանագծից եւ բառի բուն իմաստով իբրեւ մեղադրանքներ հնչեցվում։ Իհարկե, նախկինում էլ այդ ամենի մասին մամուլում բազմիցս գրվել է եւ պարոն Պապյանին չէր խանգարի զգուշավորությունն ու շմամուլին հղում կատարելը, սակայն եղածը եղած է, իսկ նրա դեմ դատական հայցը ապացույցն այն բանի, որ Քոչարյանի ընտանիքում որոշել են լրջորեն զբաղվել երկրորդ նախագահի իմիջով եւ պատասխան պահանջել ցանկացած արված հայտարարության, մեղադրանքի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կանխել համատարած մեղադրանքների գրոհը։ Սակայն այլ է իրավիճակը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեպքում։ Եթե պարոն Պապյանը որպես անհատ փորձագետ ազատ է անձնական կարծիք հայտնելու եւ դա որպես պնդում ներկայացնելու հարցում, ապա ԱԱԾ տնօրենի դեպքում գործ ունենք պետական կարեւորագույն կառույցի ղեկավարի ոչ պրոֆեսիոնալ, եթե կուզեք սիրողական գործունեության հետ։ Հետաքրքրական է, որ Վանեցյանը մի քանի օր առաջ զգալով իր սխալը «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում փորձել է խմբագրել իր խոսքերը ասելով․««Ես միայն մի ճշտում եմ ուզում անել, մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշում եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կա­շառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում): Դա մի քիչ արագ խո­սելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում են կատարված» թերթի հետ զրույցում դեռեւս անկախության օրը հայտարարել է ԱԱԾ տնօրենը։ Ստացվում է, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենը կարող է «ձեռքի հետ» մոտավոր հայտարարություններ անել, թքած ունենալ անմեղության կանխավարկածի վրա, մեղադրանքներ հնչեցնել եւ վերջում ասել, թե արագ խոսելու հետեւանքն է։ Սա ցույց է տալիս պետական կառավարման համակարգի ոչ պրոֆեսիոնալ զինանոցը։ Եթե ընդամենը հայտարարության մակարդակում պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իվիճակի չեն իրերն իրենց անուններով կոչել եւ ցուցաբերել բարձր պրոֆեսիոնալիզմ, ապա պատկերացնում եք, թե ինչ կարող է լինել, երբ նոր իշխանությունը սկսի իրագործել իր տնտեսական, սոցիալական եւ առհասարակ ցանկացած ոլորտին առնչվող նմանատիպ սիրողական ռեֆորմները։ Հայաստանը կվերածեն որբի գլխի, որտեղ ով, ինչպես ուզի, այն ուղղությամբ էլ իր սանրը կտանի։ Իհարկե, մյուս կողմից՝ Քոչարյանի եւ իր ընտանիքի տոտալ գրոհը հակառակ էֆեկտն է ունենալու այդ ընտանիքի վրա եւ էյֆորիայի շրջանում միայն նմանատիպ հրապարակումների վերնագրերը բավական է, որպեսզի բազմապատկվի հանրության բացասական վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։ Հետեւաբար դատական հայցերի միակ նպատակը ըստ էության մեկ նպատակ է հետապնդում՝ թեկուզ մեկ դրվագով հանրությանն ապացուցել Քոչարյանի անմեղությունը, որը կարող է դոմինոյի էֆեկտով տարածվել բոլոր դրվագների վրա։ Անի Սահակյան

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am