Ողբերգական դեպք. կինն ինքնասպան է եղել` թողնելով երկտող

Այսօր` մարտի 23-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի հերթապահ բրիգադը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 41 տուն, որտեղ 2-րդ հարկում հայտնաբերել են կախված կոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նույն տան միայնակ բնակչուհի, 70-ամյա Զ. Ա.-ն, ով սավանով կախվելու եղանակով 2-րդ հարկի պատուհանի ճաղավանդակից ինքնասպան է եղել: Զննությամբ տան խոհանոցում սեղանի վրա հայտնաբերվել է ծոցատետր, որտեղ գրված է. «Այսօր Անիկը մասսայական քաշքշեց, ամենավերջին բառերը ասաց: Ես այլևս չդիմանալով նախատինքներին` ստիպված եղա կախվել»: Մինչ դեպքի վայրում քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից զննություն էր կատարվում` Վաղարշապատի ոստիկանները` բաժնի պետ Ա. Մկրտչյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մանվել Խաչատրյանի գլխավորությամբ պարզել են, որ Անիկը հանդիսանում է Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնաչուհի, 53-ամյա Անիկ Թամարյանը, ով հրավիրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մահացածն ու Անիկը ինչ-որ բանկից վարկեր են վերցրել և միմյանց նկատմամբ ունեցել են վարկային պարտավորություններ, սակայն ինքնասպան եղած կինը վարկային պարտավորությունները ուշացրել է, ինչի համար Անիկը նախատինք է տվել նրան, որից հետո էլ, ըստ մահացածի գրածի` ինքը ինքնասպան է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ի ժամը 14:00-ից մինչև մարտի 23-ի 18:30-ն ընկած ժամանակահատվածում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am