Քաղաքական գործիչների կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց տղամարդկանց. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությանը

Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության ,Բառացիորենե ծրագրի շրջանակում: – Մենք այսօր հանդիպել ենք Կանանց եվրասիական ֆորումի շրջանակում: Ի՞նչ հարցեր են այսօր հուզում կանանց, և, ընդհանրապես, ինչի՞ մասին են նրանք խոսում, երբ հանդիպում են: -Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կանանց, այլև, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ հարցերը վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ ծերերին, և՛ հատկապես երեխաներին: Սա ոչ միայն կանանց ֆորում է: Այն գլոբալ օրակարգ ունի: Այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են ֆորումի շրջանակում՝ սկսած աշխարհում գլոբալ անվտանգությունից,  պատերազմական կոնֆլիկտների հանգուցալուծումից մինչև աղքատության հաղթահարման, գենդերային հավասարության հարցեր: Բոլոր այս խնդիրները առաջնային պլան են մղված այսօր և անհանգստացնում են հասարակությանը: Ֆորումն իրականում լավ հնարավորություն է տալիս բոլոր այս հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար:

– Ի՞նչ խնդիրների են բախվում հայ կանայք և որքանո՞վ են մեծ գենդերային խնդիրներն աշխատանքի տեղավորման ոլորտում:
-Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, կան այս խնդիրները: Հայ կանայք բախվում են և՛ աշխատանքի տեղավորման, և՛ բռնության հետ կապված շատ խնդիրների, բայց հասարակական կազմակերպությունները վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այս խնդիրներով, և այս առումով զգալի փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են: – Մայիսի-8 ին ձեր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայաստանի վարչապե: Այդ օրվանից ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը: -Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չեն եղել, մեր կյանքը փոխվել է ավելի շատ տեխնիկական առումով: Ես ի նկատի ունեմ այն մեծ պատասխանատվությունը, որ իմ ամուսինը իր ընտրվելու օրվանից սկսած դրել է ոչ միայն իր ուսերին, հետևաբար նաև իմ և ընտանիքի ուսերին: -Ձեզ դո՞ւր է գալիս այս նոր կարգավիճակը: -Իմ կարծիքով, այստեղ դուր գալու կամ դուր չգալու հարց չկա: Ես դիտարկում եմ դա որպես պատասխանատվություն և կարծում եմ, որ սա իմ պարտքն է, որը ես անպայման պետք է ի կատար ածեմ իմ հայրենիքի, ժողովրդի հանդեպ: – Հայաստանի օրենքներով ո՞վ է համարվում առաջին տիկին, դո՞ւք ՝ վարչապետի կին,  նախագահի  կի՞նը, թե դուք երկուսով: -Շատ զարմանալի է, որ այս հարցը ինձ ոչ միայն տալիս են հայ լրագրողները, այլև օտարերկրյա: Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ով է համարվում, կամ ում են համարում առաջին տիկին: Կարևոր է, որ ամեն մեկը լինի իր տեղում և հնարավորության սահմաններում օգտակար լինի երկրին և ժողովրդին: – Դուք միշտ լրագրողների ուշադրության կենտրոնում եք: Բոլորն ուշադրություն են դարձնում՝ ինչպե՞ս եք դուք հագնվում, ձեր վարքին հասարակական վայրերում:  Ստիպված եք եղել ինչ -որ բան փոխե՞լ ձեր ապրելակերպում : -Այո, իսկապես նման անհրաժեշտություն կա: Իմ կոչումը թույլ է տալիս ինձ այս պահին մեծ ուշադրություն դարձնել արտաքինիս, և ես ամեն ինչ անում եմ համապատասխանելու այս կարգավիճակին: -Ասում  են՝ տղամարդն ընտանիքի գլուխն է, իսկ կինը պարանոցը: Խորհուրդներ տալի՞ս եք ձեր ամուսնուն , և արդյոք ձեզ հետ խորհրդակցո՞ւմ է վարչապետը: -Դա նույնպես այն հարցերից է, որ ինձ շատ հաճախ են տալիս Հայաստանում, քանի որ, իմ խորին համոզմամբ , քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց են այն կարծրատիպերը, որ քաղաքական գործիչների կանայք մասնակցում են իրենց տղամարդկանց գործունեությանը: Ենթադրում եմ, որ պատմության մեջ եղել են նման օրինակներ, բայց, իմ կարծիքով, դա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ ամուսինը զբաղվում է քվանտային ֆիզիկայով, նա գիտնական է, և երբեք խորհուրդ չի հարցնի կնոջից: Իմ խորին համոզմամբ, քաղաքական գործիչ լինելը շատ լուրջ մասնագիտություն է, և խորհուրդ տալու համար պետք է ունենալ մեծ փորձ: -Ձեր կարգավիճակի փոփոխությունից հետո մտածե՞լ եք լրագրությունից հեռանալու մասին: -Այո մտածել եմ, բայց Հայաստանում լրագրության ներկա իրավիճակը ստիպում է ինձ մնալ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում: -Ձեզ՝ որպես լրագրողի համար կա՞ նախընտրած թեմա, ո՞րն է այն,  ինչի՞ մասին է և ինչո՞ւ եք հենց այդ թեման ընտրել: -Այո ճիշտ է, որ կան այնպիսի թեմաներ, որոնք լուսաբանել եմ: Դա, իհարկե, քաղաքականությունն է: Ես ընտրել եմ լրագրությունը, ոչ միայն նրա համար, որ սիրում եմ քաղաքականությունը, այլ որովհետև ժամանակին շատ եմ սիրել գրել: – Դուք երեք դուստր և մեկ որդի ունեք: Ինչպե՞ս եք հասցնում զբաղվել ընտանիքով: Օգնո՞ւմ է ձեզ ինչ -որ մեկը երեխաների դաստիարակության հարցում: -Ես իմ հարցազրույցներում սիրում եմ նաև ասել, որ գլխավոր խմբագրի աշխատանքն այնքան բարդ և ժամանակատար է, որ դրանից հետո որևէ այլ զբաղմունք ինձանից այդքան էներգիա չի խլում: Այն ժամանակ, երբ աշխատում էի որպես թղթակից, ապա նաև՝ խմբագիր, ես երեխաներ էի ունենում, և այդ ընթացքում ինձ շատ օգնում էր մայրս: Իսկ հիմա, քանի որ երեխաներս արդեն մեծ են, նրանք կարող են ինձ օգնել մի շարք հարցերում: Հուսով եմ, ստացվում է: – Ձեր կարծիքով, ո՞րն է ճիշտ դաստիարակության համար խստապահանջ լինելը, կարգապահությո՞ւնը, թե ուղղակի երեխաներին ազատ թողնելը, որ զբաղվեն այն ամենով, ինչով ցանկանում են: -Ամբողջական ազատություն, իհարկե, չկա, բայց իմ մոտեցումը դաստիարակության մեջ հետևյալն է. պետք է շատ խոսել երեխաների հետ ծագած տարբեր հարցերի շուրջ,տալ պատասխաններ այդ հարցերին և լուծել բոլոր խնդիրները: Իմ կարծիքով, շատ ճիշտ է երեխաներին որոշումներ կայացնելու հնարավորություն տալը, որպեսզի իրենք լինեն պատասխանատու  իրենց քայլերի և որոշումների համար: – Տղաներին և աղջիկներին պե՞տք է տարբեր կերպ դաստիարակել: -Բնականաբար, բնությունից այդպես է, որ կանայք և տղամարդիկ տարբեր են իրենց բնույթով և պահանջում են դաստիարակության տարբեր մոտեցումներ:Ես կարծում եմ, որ տարբեր սեռերի երեխաների դաստիարակության հարցը նույն հարթության վրա պետք չէ դնել: – Դուք ստեղծել եք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը՝ մի հարթակ, որտեղ կարելի է լուծել հարցեր, որոնց պետությունը այս կամ այն պատճառներով դեռևս չի կարողացել ուշադրություն դարձնել: Ի՞նչ քայլեր են արդեն արվել, և ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար: -Ես  հուլիսին հայտարարել էի հիմնադրամի տնօրենի ընտրության մասին, և մենք շատ  դժվարությամբ որոշում կայացրեցինք: Հիմնադրամի աշխատանքները կսկսենք հոկտեմբերից,  հիմա կան մասշտաբային ծրագրեր, որոնց մասին ես, հավանաբար, շուտով կխոսեմ: Մեր աշխատանքները բաժանված են չորս ոլորտների՝ դա կրթությունն է, առողջապահությունը, սոցիալական ոլորտն ու մշակույթը: Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք սկսել մեծ ծրագիր և ուզում ենք, որ Հայաստանի մանկատներում չլինեն առանց խնամքի մնացած երեխաներ: Դա հավակնոտ ծրագիր է, բայց մենք անելու ենք ամեն բան հաջողելու մեր աշխատանքներում:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am