Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա գտնվեց «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստան» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Մայր աթոռի մամուլի ծառայությունից: Մի քանի տարի նախապատրաստվող այս եզակի ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 140 ցուցանմուշներ, որոնք տրամադրվել են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Նվիրապետական Աթոռների թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, ինչպես նաեւ Սփյուռքում գործող տարբեր թանգարաններից եւ մասնավոր հավաքածուներից: Ցուցադրված սրբությունների եւ արվեստի գործերի մեծ մասը դարերի ընթացքում ստեղծվել եւ պահպանվել է Հայոց Եկեղեցու կողմից։ Պաշտոնական ընդունելության ընթացքում Նորին Սրբությունն առանձնազրույց ունեցավ թանգարանի ղեկավարության եւ «Հայաստա՛ն» ցուցահանդեսի հիմնական համադրող դոկտ. Հելեն Էվանսի հետ, որոնց փոխանցեց իր գնահատանքը հիանալի ցուցահանդեսի կազմակերպման համար։ Գարեգին Բ Կաթողիկոսն իր շնորհակալական խոսքն ասաց նաեւ ցուցահանդեսին աջակցություն բերած բարերար հայորդիներին եւ ազգային-եկեղեցական հաստատությունների ներկայացուցիչներին: Կազմակերպիչների խոսքով, ցուցահանդեսը մասունքարանների, մանրանկարներով զարդարուն ձեռագրերի, եզակի գործվածքների, խաչքարերի, արժեքավոր եկեղեցական զգեստների եւ հնատիպ գրքերի միջոցով ներկայացնում է, թե ինչպե՛ս են հայերը զարգացրել իրենց քրիստոնեական ինքնությունը, որը դարեր շարունակ շաղկապել է աշխարհասփյուռ հայ համայնքներին: Բացման արարողությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու պատգամը բերեց միջոցառման մասնակիցներին` մասնավորապես նշելով. «...Այստեղ ցուցադրված մշակութային նմուշները եւ քրիստոնեական մասունքները, հիրավի, բնական ընկալում են ձեւավորելու այն մասին, թե դարերի ընթացքում ի՛նչ արժեքներ է ստեղծել քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին ժողովուրդը եւ ի՛նչն է առավել շատ կարեւորել ու փայփայել: …Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները եւ հավատքը։ Մեր կրոնը, մեր Ազգային Եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունն այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։ Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր մշակութային ժառանգության հարստությունը Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»։ Ելույթի ավարտին Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը փոխանցեց Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի հոգեւոր դասը առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆինդիկյանի, Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանը, հայ ազգային բարերարներ, Նյու Յորքի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսը հնարավոր է դարձել «Հակոբ Գեւորգյան հիմնադրամի» աջակցությամբ։ Հավելյալ աջակցություն են տրամադրել Նյու Յորքի Քարնեգի կորպորացիան, Միշել Դավիդ-Վեյլ հիմնադրամը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Գյորգի ընտանիքի հիմնադրամը, Հրայր եւ Աննա Հովնանյաններ հիմնադրամը, Կարագյոզյան հիմնադրամը, Նազար եւ Արտեմիս Նազարյանների ընտանիքը, Արվեստների Ռեդդոք հիմնադրամը, Քուլհաջյան ընտանիքը եւ Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Թավիթյանը եւ Արվեստների ազգային հիմնադրամը։ «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ասո Օ. Թավիթյանի հրավերով հյուրընկալվեցին պաշտոնական ընթրիքի, որին մասնակցում էին նաեւ Նյու Յորքի այլ խոշոր համայնքների կրոնական առաջնորդները, որոնց թվում Կաթոլիկ Եկեղեցու կարդինալ Թիմոթի Դոլանը եւ ԱՄՆ-ի Հույն Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Դեմիտրիոս արքեպիսկոպոսը։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am