Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանում հայտնի դերասանը. միջազգային մամուլի անդրադարձը

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները զերծ չեն մնացել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից:  Reuters գործակալությունը, անդրադառնալով Երանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանում հայտնի դերասանը: Գործակալությունը գրում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 24-ին, իսկ ընտրությունները կայացել են այս տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

««Իմ քայլը» դաշինքը, որի կազմում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հաղթել է ձայների 81.05 տոկոսով»,- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերն է մեջբերում գործակալությունը՝ արձանագրելով, որ դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կդառնա Երևանի քաղաքապետ: Գործակալությունը նաև նշում է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են այն բանից հետո, երբ հրաժարական է տվել Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ վերջինս նախկին իշխող կուսակցության անդամ է, ով հրաժարական է ներկայացրել իր կուսակցության՝ իշխանությունից հեռանալուց երկու ամիս հետո: «Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ տևած բողոքի զանգվածային ցույցերից հետո Հանրապետական կուսակցությունը հեռացավ իշխանությունից: Դրա հետևեցին Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով մի քանի բողոքի ցույցերը: Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններին»,- եզրափակում է գործակալությունը: Երևանի ավագանու ընտրություններին անդրադարձել է նաև France24 հեռուստաալիքը՝ նշելով, որ Հայաստանի նոր բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել, որն ընդունվել է որպես նրան տրված վստահության քվե այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում նա եկավ իշխանության: «Քաղաքային ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ռեֆորմիստական շարժման համար առաջին փորձությունն էր այն բանից հետո, երբ բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանը հեռացավ, իսկ 43-ամյա Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության»: Հեռուստաալիքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ շուրջ 7 տոկոսը: «Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցել, իսկ ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Փաշինյանի դաշնակից, 41-ամյա դերասան Հայկ Մարությանը, ով նույնպես մասնակցել է բողոքի ցույցերին, կդառնա Երևանի քաղաքապետ»: France24 հեռուստաալիքը նաև հիշեցնում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո: Հեռուստաալիքը նաև նշում է, որ Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն են կազմում երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի կողմնակիցները՝ նշելով, որ Փաշինյանն ունի ժողովրդի աջակցության կարիքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: eurasianet.org կայքը, անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված դաշինքը հաղթանակ է տարել Երևանի ավագանու ընտրություններում: «Սա առաջին ընտրություններն էին այն բանից հետո, երբ Փաշինյանը գարնանը եկավ իշխանության և խոստացավ բարեփոխել ընտրական համակարգը: Արդյունքները, ինչպես երևում է, արդար են և վստահության զգալի քվե Փաշինյանի իշխանությանը»,- գրում է կայքը: Կայքն արձանագրում է, որ «Ւմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների շուրջ 81 տոկոսը, ինչի արդյունքում Հայաստանում հայտնի ու սիրված դերասան Հայկ Մարությանը քաղաքապետ կդառնա առանց Երևանի նոր ավագանու քվեարկության: «Երևանի ավագանիում ներկայացված կլինեն նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է ձայների շուրջ 7 տոկոսը, և «Լույս» դաշինքը, որը հավաքել է ձայների շուրջ 5 տոկոսը:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am